Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

SWIFT համակարգից անջատումը խոցելի է բիզնեսի տեսանկյունից․ Հայաստանի և ՌԴ-ի միջև արտաքին առևտուրը կխաթարվի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի դասախոս, Ամբերդ փորձագիտական կենտրոնի փորձագետ  Սուսաննա Աղաջանյանը 

Ըստ մասնագետների՝ SWIFT  համակարգից անջատումը  ոչ մահացու, սակայն ռուսական բանկերը ամբողջությամբ անջատվում են միջազգային ֆինանսական ոլորտից։ Ձեր գնահատմամբ ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի։

Ինչ է Swift –ը։ Այն  գլոբալ համակարգ է, որը կիրառվում է բազմաթիվ ֆինանսական կառույցների և ընկերությունների կողմից, ինչի արդյունքում Swift-ից կախվածությունը ձեռք բերել համակարգային բնույթ: Ստեղծված լինելով դեռևս 1970-ական թվականներին՝ աշխարհի 22 երկրներից ընդամենը 518 կառույց օգտվում են ֆինանսական հաղորդակցությունների միջազգային փոխանակման այսպես կոչված «ընդհանուր լեզվից»: Հիմնական գործունեությունից մեկ տարի անց համակարգը սպասարկել էր շուրջ 10 մլն ֆինանսական հաղորդակցություն: Արդեն 2020թ. աշխարհի ավելի քան 200 երկրներ և 11000 ինստիտուտներ միացված են SWIFT ցանցին: SWIFT ցանցը ոչ թե վճարումների համակարգ է, ինչպես օրինակ Visa-ն, այլև ֆինանսական հաղորդագրությունների արագ փոխանցման համակարգ  կամ այլ կերպ ասած՝ գումարը փոխանցելու հրահանգ:

SWIFT-ի անջատումը անցանկալի երևույթ է, քանզի բացասական է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Արևմուտքի համար: Այն կհանգեցնի առևտրի իրականացման տեխնիկական բազմաթիվ դժվարությունների, կխափանի միջազգային մատակարարման շղթաները, կբարդացնի և կթանկացնի Ռուսաստանի հետ առևտուր անելու պայմանները: Երևույթը կբարդանա:

Բնականաբար, այս պարագայում կառաջանան այլընտրանքներ: Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներդրել է Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը, որին թերևս այս պահին բացի ռուսական բանկերից և ընկերություններից, անդամակցում են բանկեր Բելառուսից, Ղազախստանից, Ղրղստանից, Հայաստանից (Արդշինբանկ, Յունիբանկ), Կուբայից, Թուրքիայից, ընդհանուր թվով 331 կառույցներ: Որպես SWIFT-ի փոխարինման մեկ այլ տարբերակ շրջանառվում է նաև չինական այլընտրանքը: Բայց դեռևս այս համակարգերը միանգամից և ամբողջապես չեն կարող փոխարինել SWIFT-ին, քանզի առկա կլինեն մի շարք տեխնիկական խնդիրներ, սահմանափակ թվով մասնակիցներ և այլն: Բայց, այնուամենայնիվ, անջատման պարագայում միանշանակ կլինեն այլընտրանքներ, ժամանակի խնդիր է: Սա նշանակում է, որ պետք է անցում կատարել ավելի ճկուն վճարային համակարգերի, ստատիկ կրիպտոարժույթների, քանզի SWIFT-ն էլ ունի իր թերությունները:

Կենտրոնական բանկի նախագահը օրերս  կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից,  ծանր ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Հատկապես ինչ խնդիրներ կառաջանան և լուծման ինչ այլընտրանքային տարբերակներ գոյություն ունեն։ Ռուսաստան  արտագնա աշխատանքի մեկնած մեր  հայրենակիցները հիմա ինչպե՞ս կարող են փոխանցում անել    

Նշենք, որ 2021թ. ընթացքում մեր հայրենակիցները Ռուսաստանից Հայաստան են փոխանցել շուրջ 463 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան կատարված ընդհանուր փոխանցումների գրեթե կեսը: Եթե հայրենակիցներ ասելով, մենք նկատի ունենք ֆիզիկական անձանց փոխանցումները, ապա սրանք մասամբ են կապված SWIFT համակարգի հետ:  Քանի որ Ռուսաստանից Հայաստան փոխանցումներ կատարելիս մեր հայրենակիցները մասամբ են օգտվում հաշվից հաշիվ փոխանցումներից, և հիմնականում նախապատվություն են տալիս լայն տարածում գտած առանց հաշվի բացման դրամական փոխանցումների մի շարք համակարգերից, որոնցից են միջազգային ճանաչում ունեցող RIA, Money Transfer, МИР, UNISTREAM, Народная և այլ նմանատիպ համակարգերը:

Ըստ էության, այսօր SWIFT-ի անջատումը հատկապես խոցելի է բիզնեսի տեսանկյունից, քանի որ հեռահաղորդակցման համակարգի  միջոցով միջազգային բիզնեսում ներգրավված տնտեսվարողները կարողանում են փոխանցումներ կատարել գործընկեր երկրների բանկային հաշիվներին, այսինքն վճարել ներմուծման և գումարներ ստանալ արտահանման դիմաց: Իսկ այսօր Ռուսաստանը մեր կարևոր և ամենամեծ առևտրային գործընկերն է, որին 2020թ. բաժին է ընկել ապրանքների ներմուծման մոտ 33 և արտահանման մոտ 26%-ը: Սա նշանակում է, որ այս գործարքների դիմաց վճարման գործընթացներն իրականացվել են հիմնականում SWIFT հաղորդակցման համակարգի միջոցով: Իսկ Ռուսաստանի այդ համակարգից անջատումը նշանակում է, համենայն դեպս, սկզբնական փուլում, փոխանցումների կատարման հետ կապված որոշակի խնդիրների առաջացում, իսկ դա, իր հերթին, կխաթարի արտաքին առևտուրը Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Նշեմ, որ այսօր արդեն ստեղծված իրավիճակը իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա: Կառանձնացնեմ հատկապես 1-2 կարճաժամկետ ազդեցություն: Նախ արտարժույթի շուկայում ձևավորված սպեկուլյատիվ երևույթները, արտարժույթի առքի ու վաճառքի գների միջև առկա մեծ տարբերությունը, ինչը հնարավորություն չտվեց հայկական բիզնեսին էժան գնով ձեռք բերելու ռուսական ռուբլի և վճարելու ներմուծման դիմաց: Այսօր տնտեսվարողները հնարավորություն ունեին ցածր փոխարժեքի պայմաններում կատարել լրացուցիչ ներդրումներ, ձեռք բերել ապրանքներ ցածր գներով: Իսկ եթե հաշվի առնենք Ռուսաստանում սպասվող թանկացումները՝ կապված և հումքային ապրանքների գների աճի, և ռուբլու արժեզրկման հետ, ապա ռուսական ապրանքների ներմուծումը կարող է թանկանալ:

Այսօրվա փոխարժեքը խոցելի է դարձնում նաև բյուջեի եկամուտները՝ պայմանավորված Ռուսաստանից ներկրվող ապրանքի համար ավելացված արժեքի հարկի հաշվարկման ցածր բազայով: Այսպես, եթե 6.8 փոխարժեքի պարագայում տնտեսվարողը ներմուծում էր օրինակ 500 հազ.ռուբլու ապրանք, բյուջե վճարվող ԱԱՀ կազմում էր մոտ 680000 դրամ (առանց տրանսպորտային ծախսերի), ապա այսօրվա ԿԲ կուրսի պարագայում 4.77, բյուջե կվճարվի 477000 դրամ: Սրանցից բացի առկա են նաև այլ ազդեցություններ, որոնք թե միջնաժամկետում, և թե երկարաժամկետում ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում