Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանի նոր օմբուդսմենն իր առաջին այցն է կատարել է Արցախ

Մարտի 4-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը: Հայաստանի օմբուդսմենին նախ ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Նա շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 հայկական հանրապետությունների միջև փոխգործակցության հետ կապված հարցեր:

Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ու հավաստիացրել է, որ դիտարկումների, խախտումների արձանագրման, միջազգային ատյաններում արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում էլ ավելի են սերտացնելու կապերը:

Հանդիպմանը ներկա Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է գործող ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորել են պատերազմի ընթացքում արցախյան փորձը ու ՄԻՊ գրասենյակի ակտիվացման անհրաժեշտությունը ետպատերազմյան իրողություններում: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների ու գլխադասային հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Խորհրդարանականներն ընդգծել են այն հանգամանքը, որ Հայաստանի նոր օմբուդսմենն իր առաջին այցը կատարել է հենց Արցախ: Նրանք բարձրացրել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարտակերտի շրջանում տարածքային ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության մասին է խոսել:

Քրիստինե Գրիգորյանն էլ Արցախում համատեղ համաժողով հրավիրելու մտադրության մասին է բարձրաձայնել: Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Հայաստանի ՄԻՊ գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են իրենց փորձն ու կարևոր այս ճակատում Արցախի իրենց գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում