Վաշինգտոնը հայտարարել է ռուս գործարարների, պետական կորպորացիաների մենեջերների, պաշտոնյաների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձանց՝ Դմիտրի Պեսկովի, Ալիշեր Ուսմանովի, Բորիս և Արկադի Ռոտենբերգների, Սերգեյ Չեմեզովի, Իգոր Շուվալովի, Եվգենի Պրիգոժինի, Նիկոլայ Տոկարևի, ինչպես նաև նրանց ընտանիքների 47 անդամների դեմ նոր պատժամիջոցների մասին, տեղեկացնում է BBC-ին։
Ուսմանովն ու Շուվալովը հայտնվել են նաեւ Լոնդոնի պատժամիջոցների տակ. նրանց հաշիվները կսառեցվեն, կարգելվի մուտքը երկիր, բրիտանացիներին կարգելվի նրանց հետ գործեր վարել։
Մեծ Բրիտանիան հայտարարել է նաև «Օլիգարխների աշխատանքային խումբ» (Oligarch Taskforce) ստեղծելու մասին, որը կհետաքննի Ռուսաստանի էլիտաներին։







































