ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում:
«Ակնկալում ենք, որ ՄԻՊ-ի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա, կօգնի Հայաստանի իշխանության մարմիններին բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կառավարության նիստին մասնակցելու հրավերի համար և նշեց, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը լավագույն ձևով իրականացնելու համար կարևորվում է համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ՝ գործադիր օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ:









































