Օգոստոսի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ մասնակցությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի և Արմավիրի թեմի հոգևորականների կատարվեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու օծումը: Նախ Սրբազան հայրերը օծեցին Սուրբ սեղանը, մկրտության ավազանը, ինչպես նաև եկեղեցու 12 սյուները:
Սուրբ արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի մարզի դատաղազը, Արմավիր քաղաքի քաղաքապետը, համայնքապետը և բազմաթիվ հյուրեր, թեմի երիտասարդաց միության անդամներ, Նոր Կեսարիայի բնակիչներ:
Արմավիրի թեմի Նոր Կեսարիա համայնքում 2009 թվականից եգիպտաբնակ Բարսեղ Գըզըլյանի բարերարությամբ սկսվել էր Սուրբ Բարսեղ Կեսարացի բազիլիկ եկեղեցու կառուցումը: Բարերարը, լինելով պատմական Կեսարիա գյուղից, 2003թ-ին գտնվելով Հայաստանում տեղեկացվել էր, որ Արմավիրի տարածաշրջանում մարզկենտրոնից 16 կմ հեռավորության վրա կա Նոր Կեսարիա անվամբ գյուղ, այստեղել էլ որոշեց կառուցել մի սրբավայր, որը կդառնար համայնքի աղոթատունը:
Օգոստոսի 6-ին Արմավիրի թեմի առաջնորդի ձեռամբ կատարվել էր նորակառույց եկեղեցու զանգերի և խաչի օծումը: Օգոստոսի 20-ին եկեղեցու օծման արարողությունից հետո իրենց օրհնության և շնորհակալության խոսքերը հղեցին Արմավիրի և Եգիպտոսի թեմերի առաջնորդները` թե բարերարին և թե հավաքված հյուրերին, իրենց սրտի խոսքում շեշտելով որ ուրախեն, որ այսուհետ Հայ եկեղեցու արարողությունները և հարազատ ավանդույթները կդառնան նաև այս համայնքի բնակիչների ամենօրյա կյանքի մասը և ամենակարևորը` հոգևոր վերանորոգության շունչ կհաղորդեն բնակիչներին:
Եկեղեցու օծմանը հաջորդեցին, մատաղօրհնությունը, ազգային երգն ու երաժշտությունը` կազմակերպված համայնքապետարանի կողմից:








































