Ռուսական զորքերը դեսանտ են իջեցրել Խարկովում, մարտեր են բռնվել, հայտնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, գրում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի Telegram ալիքը։
«Զավթիչները հարձակվեցին հիվանդանոցի՝ Հյուսիսային շրջանի ռազմաբժշկական կլինիկական կենտրոնի վրա։ Սկսվեց մարտ զավթիչների և ուկրաինացի պաշտպանների միջև», ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական բանակը երեկ հրթիռակոծել էր Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը։










































