Monday, 06 07 2026
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, սակայն անընդունելի է համարում վերջնագրերը. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ իրական բանակցությունների, բայց անընդունելի է համարում վերջնագրերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցիչը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և այդ հարցի շուրջ Բելառուսում սկսված բանակցություններից Կիևի ակնկալիքների մասին:

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ բանակցությունները միշտ էլ օգտակար են և անհրաժեշտ, սակայն այն պայմանները, որոնք, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների, առաջ է քաշում Ռուսաստանը հիմնախնդրի կարգավորման նպատակով, անընդունելի են ուկրաինական կողմի համար և գնահատվում են իբրև վերջնագիր՝ «ուլտիմատում»:

«Բանակցությունները միշտ էլ պետք են, բայց այն, ինչ երեկ Ռուսաստանի նախագահը հայտնեց Ֆրանսիայի նախագահին, և այն, ինչ հնչեցրեց ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Նեբենզյան, վերջնագիր է: Խոսքը «դեմիլիտարիզացիայի», «դենացիֆիկացիայի» և Ուկրաինայի չեզոք կարգավիճակի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիության անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին է: Ես նրանց կողմից պատրաստակամություն չեմ տեսել փոխելու այդ դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումն է՝ դադարեցնել կրակը և հետ քաշել զորքերը: Դրանից հետո մեզ վերջնագրեր են ներկայացնում, և մեզ այլ բան չի մնում՝ կռվելուց բացի: Կարող եմ որպես դիվանագետ հավաստիացնել, որ վերջնագիրը և բանակցությունները տարբեր բաներ են», – մեկնաբանեց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

«Արմենպրես»-ի հարցին՝ ո՞ր դեպքում Ուկրաինան իրեն հաղթած կհամարի կամ ի՞նչը կհամարի հաղթանակ ստեղծված իրավիճակում, Դենիս Ավտոնոմովը պատասխանեց. «Ուկրաինայի տարածքների ամբողջական ազատագրումը՝ ներառյալ Ղրիմը և Դոնբասը»:

Փետրվարի 28-ին Բելառուսում՝ Գոմելի շրջանում, բելառուսական կողմի միջնորդությամբ սկսվել էին ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները: Նույն օրը ՌԴ նախագահ Պուտինը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է կարգավորվել միայն Ռուսաստանի ազգային շահերը անվերապահորեն հաշվի առնելու դեպքում: Դրանց թվում են Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը և Ղրիմը որպես Ռուսաստանի տարածքի մաս ճանաչելը:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ Դոնբասի հանրապետությունների անվտանգությունը ապահովելու նպատակով: Կրեմլի ղեկավարը շեշտել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «դեմիլիտարիզացմանը» (ապառազմականացմանը) և «դենացիֆիկացմանը»: Դրանից մի քանի օր առաջ՝ փետրվարի 21-ին, Պուտինը ճանաչել էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը և նրանց ղեկավարների հետ ստորագրել բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր, որոնք ֆորմալ հիմք տվեցին Ռուսաստանին Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու համար: Ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում շարունակվում են արդեն 6 օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում