Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ մեզ չեք թողնում, ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում, հաղորդում է УНИАН-ը։
«Մենք պայքարում ենք մեր իրավունքների, ազատության, կյանքի համար։ Եվ հիմա մենք պայքարում ենք գոյատեւման համար։ Եվ սա է մեր հիմնական մոտիվացիան։ Բայց մենք պայքարում ենք նաեւ Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մեզ հետ Եվրամիությունն անկասկած ավելի ուժեղ կլինի։ Առանց ձեզ Ուկրաինան միայնակ կլինի։ Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ մեզ չեք թողնում։ Ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք։ Եվ այդ ժամանակ կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը՝ խավարին»,- ասել է Զելենսկին։







































