Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ ռուս–ուկրաինական իրավիճակի զարգացման հետևանքով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
«ՀՀ-ն իր դիրքորոշումը վարչապետի մակարդակով հայտնել է։ Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Մենք մեր մաշկի վրա զգալով պատերազմի հետևանքները` կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Պատերազմները շատ ցավալի հետևանքներ են ունենում, և ՀՀ–ն, բնականաբար, խաղաղության և բանակցության միջոցով հարցերը լուծելու կողմնակից է»,–ասաց Աղաջանյանը։








































