Ուկրաինայի պատերազմի հինգ օրվա ընթացքում սպանվել է 5710 ռուս զինվոր, 200-ը գերի է ընկել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ոչնչացվել և խոցվել է նաև հակառակորդի 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ, 198 տանկ, 846 զրահատեխնիկա, 77 հրետանային համակարգ, 7 հակաօդային պաշտպանության համակարգ, 24 MLRS, 60 վառելիքի տանկ, 3 օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք, 2 նավ, 305 մեքենա, տեղեկացնում է Ուկրաինայի ԳՇ-ն։










































