Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժ. 14:00-ին, կսկսվի 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող, 30-ամյա Արտակ Նազարյանի գործով դատական առաջին նիստը, որը տեղի է ունենալու Բերդ քաղաքում:
Հայաստանի Տավուշի մարզի զինվորական դիրքերում 2010 թ. հուլիսի 27-ին ինքնաձիգի կրակոցից մահացել է 30-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը:
Նա պայմանագրային ծառայության էր անցել 2009 թ. դեկտեմբերին:
Արտակ Նազարյանի հարազատները բազմիցս հայտարարել են, որ չեն հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Զինծառայողի հարազատները պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են:
Նշենք, որ Արտակ Նազարյանը լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է։









































