Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հանքարդյունաբերությունից ոչ թե 1 մլրդ, այլ մի քանի միլիարդ դրամ լրացուցիչ հարկ կարելի է բերել. Ա.Ալավերդյան

«Հանքարդյունաբերության ոլորտի հարկման առումով ակնհայտ է, որ այստեղ ոչ թե 1 միլիարդ, այլ մի քանի միլիարդ դրամ կարելի է պետական բյուջե լրացուցիչ բերել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ արձագանքելով այն խնդրին, որ, ըստ մասնագետների, ներկայում հանքարդյունաբերությունից մինչև 1 մլրդ դոլար պակաս է հարկվում:

Ա. Ալավերդյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը եկամտաբեր ոլորտ է, և այն, որ այդտեղ ռեզերվներ կան, որտեղից կարելի է լրացուցիչ եկամուտներ բերել պետական բյուջե, հայտնի է նաև ՊԵԿ-ին. «Այդ ուղղությամբ մենք էլ ենք աշխատանքներ տանում ֆինանսների նախարարության հետ»:

Ըստ ՊԵԿ փոխնախագհի՝ հարկավոր է կատարելագործել հարկման գործող մեխանիզմները, փոխել օրենսդրությունը, ինչը թույլ կտա լրացուցիչ գումարները բերել պետական բյուջե:

«90-ականների վերջերին հարյուրավոր հանքեր ունեին սեփականատերեր, բայց չէի շահագործվում: Կարծում եմ, շատ մեծ հիմնախնդիր էր հանքարդյունաբերությունը տեղից շարժելը, որ գոնե 1 կամ 1000 տոննա հանքաքար ՀՀ-ից արտահանվեր: Եվ որպես այս բնագավառի հին աշխատող կարող եմ ասել, որ մենք շատ մեծ հիմնախնդիր ունեինք՝ ընդհանրապես ոլորտը աշխատեցնելու հետ կապված. առկա չէին ներդրումներ, սարքավորումներ, հանքի արդյունահանում, փորձարկում և այլն, պետք էր շուկա ձեռք բերել, հնարավորություն ունենալ արտահանել»,- ասաց Ա.Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ գործընթացը տեղից շարժվեց, սեփականատերերը կարողացան ներդրումներ կատարել. «Հիմա լավ է, որ մենք այդ հանքերն աշխատացնելու գործընթացից, այնտեղ հարյուրավոր, հազարավոր աշխատողների զբաղվածության խնդրից տեղափոխվում ենք այլ հարթություն՝ ուզում ենք իմանալ ինչքան հարկ կարելի է լրացուցիչ գանձել: Եթե ի սկզբանե մենք շեշտը դնեինք հարկահավաքման գործընթացի վրա, ես կարծում եմ, որ կխոչընդոտեինք հատկապես օտարերկրյա ներդրողներին՝ այդ պահին, լավագույն պայմաններ չէինք ստեղծի հանքերի շահագործան առումով»:

Ա. Ալավերդյանն ընդգծեց, որ այժմ, երբ հանքերը շահագործվում են, տնտեսական ճգնաժամից հետո առանձին հանքատեսակների միջազգային գները բարձրանում են նույնիսկ մի քանի անգամ, այս պայմաններում պետք է վերանայել մոտեցումները, օրենսդրությունը կատարելագործել, որպեսզի պետական բյուջե համարժեք հարկեր գանձվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում