Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Facebook-ը բոլոր սոցցանցերից ամենաքաղաքականացվածն է Հայաստանում

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ:

– Առաջիկա քաղաքական իրադարձություններում, ըստ Ձեզ, ի՞նչ դեր կարող են ունենալ սոցցանցերը: 

– Եթե խոսքը Հայաստանին է վերաբերում, ապա քաղաքականապես հիմնական ակտիվ սոցիալական ցանցը Ֆեյսբուքն է, որի օգտատերերի թիվն օր օրի ավելանում է: Դեռ ժամանակ կա մինչև գալիք ընտրություններ, սակայն այսօր մեր Ֆեյսբուքում քաղաքականացվածության աստիճանը շատ բարձր է: Եթե մակերեսորեն դիտարկենք, կթվա թե դեռ գալիք ընտրությունները չեն պատճառը լարված քաղաքական քննարկումների: Սակայն դա մասամբ է ճիշտ, հին ու նոր դեպքերի քննարկումներ, «հին» ու «նոր» մարդկանց հերոսացում և ապահերոսականացում, երբեմն «հաշիվ» պահանջելու կամ «հաշիվ» մաքրելու հոգեբանությամբ տարված քննարկումներ կան: Իսկ թե ինչ դեր կարող են ունենալ քաղաքական իրադարձություններում սոցիալական ցանցերը, թերևս այն, որ ցանցը, կարևոր և անկախ ամբիոն է, բեմ է այն ուժերի համար, որոնք չունեն քարոզչական հնարավորություններ, մասնավոր հետուստաընկերություններ, տպագիր մամուլ: Նման ուժերն էլ, որոնք, բնականաբար, ընդդիմադիր դաշտն են կազմում, ցանց են «բերում» այն ուժերին և «անձանց», այնպիսի հարցերի քննարկումներ, գործունեության յուրահատուկ «հաշվետվություն», որոնք հանրային ԶԼՄ-ներով քննարկվող և լուսաբանություն պահանջող հարցեր և խնդիրներ են: Ցանցի միջոցով քաղաքական հայացքներով համախոհները ստեղծում են խմբեր, առանձնանում են հետաքրքիր գաղափարներով անհատականություններ, որոնք առավել ակտիվ և ընդգրկված են: Ցանցը նաև երիտասարդների համար քաղաքական կողմնորոշման մի յուրահատուկ «դպրոց» է, որոնց ֆեյսբուքային ակտիվությունը երբեմն «դրսևորվում» է՝ առնվազն հետևելով տարբեր ուժերի, հասարակական-քաղաքական գործիչների, վերլուծաբանների գործունեությանը: Ֆեյսբուքի ներուժը կա, սակայն այն քաղաքական մեծ իրադարձությունների համար փոքր է. ֆեյսբուքային հասարակությունն իր «առանձին կյանքով» ապրելով` ոչ մի աղերս չունի ցանցի ներսում գոյություն ունեցող լարվածության հետ: Ֆեյսբուքում հավաքված է քաղաքականապես հասուն մի զանգված (բնակչության 6.4%-ը ընդհանուր ֆեյսբուքցիներն են, ենթադրենք այս թվի ևս ինչ-որ մաս քաղաքական մտավոր կորիզն է), և այն իր օրակարգային հարցերը, դրանց լրջությունն ու մոտեցումներն ինչքանո՞վ է ունակ փոխանցել բնակչության այն 93.6%-ին, երբ հիմնականում «ապրում է» վիրտուալ քաղաքական կյանքով: (Թեպետ, եթե ոչ վիրտուալ տարածքում, ապա անձը իր հայացքները արտահայտելու սահմանափակ հնարավորություն ունի): 

– Զարգացած ժողովրդավարական երկրներում սոցցանցերը կարո՞ղ են գործիք դառնալ հանցագործների ձեռքում: 

– Ամեն ոլորտ, բնագավառ ունի իր վիկտիմը, այսինքն այն «գայթակղիչ» պայմանները, որոնք օրինախախտ հակումով անձին կարող են «գերել» և «դրդել» հանցանք կատարելու: Եվ կան հանցագործների տեսակներ` բռնի, ոչ բռնի, «պատահական», «անզգույշ»: Աշխարհը զարգանալով՝ նաև նոր ոլորտներ է բացում մարդու առաջ, մասնավորապես վիրտուալացվում են մարդկանց կապերը, շփումները, մարդկանց գործունեության արդյունքները, բանկային հաշիվները: Բնականաբար, առաջանում են նաև վիրտուալ հանցագործներ, կասեի` ինտելեկտուալ հանցագործներ, դա արդեն իրողություն է: Նույն սկզբունքով սոցցանցերը գործիք են պետության անվտանգության համակարգի ձեռքում: Իհարկե, շահագրգիռ խելացի հանցագործը, վառ երևակայությամբ, կարող է որոշակի օրինախախտ գործունեություն ծավալել սոցիալական ցանցի միջոցով: 

– Մեզանում սոցցանցերն ի՞նչ առանձնահատկություններ ունեն:

– Հայաստանում առավել տարածված են երկու սոցիալական ցանց` «Օդնոկլասնիկի» («Համադասարանցիներ») և «Ֆեյսբուք»: «Օդնոկլասնիկ»-ը մոտ 6-7 տարի է, որ գործում է այստեղ: Ընդհանրապես այս ցանցերը տարբեր են և ունեն իրենց առանձնահատկությունները: Օրինակ` «Օդնոկլասնիկ»-ի դեպքում ակնհայտ է հայկական «նոր սփյուռքի» հետ կապերի գերակշռումը: Այսինքն, այն որպես համադասարանցիների «հավաքատեղի», փնտրել-գտնելու միջոց` շատ հետաքրքիր դրսևորում է. երբ մարդիկ գտան միմյանց, սերնդակիցները, ակնհայտ դարձավ «նոր արտագաղթածների» ահռելի զանգվածը: Ցանցը սկզբում օգտագործվում էր ըստ էության, այսինքն` համադասարանցիների մեջև շփումները վերականգնելու նպատակով: Աստիճանաբար այն իմաստային կողմով վերափոխվեց. մարդիկ սկսեցին ցանցի միջոցով նաև բարեկամների, հարազատների հետ ակտիվորեն վերականգնել կապերը: Հատկանշական է, որ Հայաստանից դուրս այս ցանցից օգտվող հայերը առաջնային կրթությունը ստացել են կա՛մ Խորհրդային Հայաստանում, կա՛մ Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքական տարր այն չի պարունակում և միտումը թեքվում է դեպի ժամանցային ցանցի: Ինչ վերաբերում է Ֆեյսբուքին, արդեն նշեցի, որ այն բոլոր սոցիալական ցանցերից ամենաքաղաքականացվածն է: Հայաստանում ոչ միայն քաղաքականացված է, այլ քաղաքականությունն իր անհանդուրժողականությամբ ու բազմազանությամբ մասամբ տեղափոխված է այս ցանց: Այս ցանցում զարգանում է տեղեկատվությունը, լրահոսի արագությունը և բազմատեսակ քննարկումները` ընկերականից մինչև թշնամական: 

-Ինչպե՞ս եք գնահատում սոցցանցերի դերը հեղափոխությունների իրականացման ճանապարհին: 

– Նախ, հեղափոխությունները ցանցով չեն անում, հեղափոխական մտքերն ու գաղափարներն են տարածում, իրական լարվածությունը դրսում է, իսկ պայմանավորվածությունները կարող են ցանցով կատարվել` հաշվի առնելով ցանցի հնարավորությունները: 

Մեզանում պետք է մեծամասնությունը ցանկանա, պետք է լինի «հեղափոխության առաջնորդ» և «հեղափոխական առաջնորդ»: Մեր առանձնահատկություններով և գոյություն ունեցող իրավիճակով տարերային հեղափոխություն չէր լինի, պետք է լիներ առաջնորդված, քանզի իրոք որ համբերատար և չբողոքող ժողովուրդ ենք: Ինչ վերաբերում է նրան, թե դեմ են 100-ը, իսկ բողոքելու դուրս են գալիս 20-ը, հաստատում է վերը նշածս. պասիվ բողոքողները և դժգոհները ավելի շատ են: Եթե դուք շրջեք Հայաստանով մեկ ու բացատրեք կամ տեղեկացնեք օտարալեզու դպրոցների մասին, մեծամասնությունը դեմ կարտահայտվի: Փորձեք, օրինակ, այդ մարդկանց հրավիրել հանրահավաքի, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հոգի կգան: Փոխարենը, իրենց փողոցներում, «թաղերում», գյուղերում երկու հոգուց ավել մարդ հանդիպեն` կքննարկեն, կբողոքեն: Սա մեր ժողովրդի բնույթն է, իսկ ինչո՞ւ պիտի Ֆեյսբուքը լինի տարբեր, այն առնվազն իրականության ավելի «մաքուր» արտացոլանքն է: 

– Մի պահ կարծես իշխանությունը որոշել էր սահմանափակել, անգամ լուրեր էին տարածվում, թե ուզում են փակել Ֆեյսբուքը:

– Չեն փակի: Հայաստանը Չինաստան չէ` տարածքով, անվերահսկելիությամբ: Մի բուռ մարդիկ, մի բուռ մտավորականներ, ինչո՞ւ իշխանությունը իրեն զրկի այդ հաճույքից` իմանալու իր մի քանի մտավորականների կարծիքներն ու մտքի ոճը, ընթացքը: Դեռ ավելին, բացահայտվում են «դրսի» այն մտավորականները, նախկին հասարակական-քաղաքական գործիչները, որոնք որևէ ձևով հետաքրքրված են Հայաստանով: Ամերիկյան հատուկ ծառայությունները մի լավ սկզբունքով են աշխատում` «Այնտեղից, որտեղից կարելի է տեղեկատվությունը բացահայտ վերցնել, լրտես-լրտես (շպիոն-շպիոն) չեն խաղում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում