Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ամեն օր կարող է հեղափոխություն լինել

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքին կյանքի բովանդակային կառուցվածքը ինքնին հանդիսանում է հեղափոխության և ապստամբության հասարակական պահանջ` առնվազն խոսակցությունների, քննարկումների կազմակերպման մակարդակի, ապա ի՞նչն է պատճառը, որ այդ պահանջի, այդ քննարկումների, բանավեճերի նախաձեռնության համար անհրաժեշտ են լինում արտաքին առիթներ: Մասնավորապես, օրինակ, ինչո՞ւ են Հայաստանում այդօրինակ քննարկումներն ու բանավեճերը ծավալվում միայն արտաքին որևէ երկրում կոնկրետ գործողությունների ծավալումից հետո:

Ասենք` պետք է ինչ-որ բան լինի Վրաստանում, որ Հայաստանում քննարկումներ ծավալվեն Հայաստանի ներքին իրավիճակի խորքային բովանդակության, դրանից բխող հնարավոր տարբերակների, հնարավոր զարգացումների սցենարների վերաբերյալ: Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան լինի Ղրղզստանում, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական սուբյեկտները նայեն իրենք իրենց մեջ, սկսեն խորքային քննարկման ենթարկել իրենց խնդիրները, փորձեն հասկանալ դրանց փիլիսոփայական, քաղաքակրթական, հասարակագիտական պատճառները, տալ դրանց բարոյական, իրավական, արժեքային ձևակերպումներն ու սահմանել համարժեք բանաձևերը: Ընդ որում` հատկանշական է, որ արտաքին առիթների մարելուց հետո, որոշ ժամանակ անց մարում է նաև դրանց հայաստանյան արձագանքը` օրակարգը համարելով սպառված:

Հայաստանում հեղափոխության և ապստամբության վերաբերյալ կա յուրօրինակ պատկերացում, և այդ պատկերացումը թույլ չի տալիս դրանց անդրադառնալ ոչ միայն որպես կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողության սցենար, այլ նույնիսկ դիտարկել որպես հասարակական և պետական զարգացման հնարավոր տեսական տարբերակներ, որոնք կարող են ունենալ միանգամայն դրական ազդեցություն ցանկացած ժողովրդի և պետության ընթացքի վրա, որոնք գուցե նույնիսկ երբեք չեն լինում միարժեք դրական կամ միարժեք բացասական և գուցե նույնիսկ չեն էլ լինում առավելապես դրական կամ առավելապես բացասական:

Մինչդեռ, քանի դեռ ներքին կյանքում հեղափոխության և ապստամբության պատճառի զգալի ներուժ պարունակող հիմքերը շարունակում են մնալ և խորանալ, իսկ հասարակության հիմնական շերտերի և հանրային-քաղաքական սուբյեկտների մոտ հասարակության և ապստամբության մասին պատկերացումները մնում են չքննարկված և ընդհուպ գիտական մակարդակով «չախտորոշված», դրանց ապակառուցողական բնույթի, իռացիոնալ առաջացման վտանգը ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծանում է տվյալ հասարակարգերում: Ավելին` թերևս այդ հասկացությունների վերաբերյալ քիչ թե շատ հստակ պատկերացումներն են, որ տարանջատում են հասարակության և նաև հանրային-քաղաքական սեկտորի հիմնական շերտերին ու սուբյեկտներին մարգինալներից:

Հետևաբար, եթե չկան այդ հստակ պատկերացումները, գիտակցվածությունը, հեղափոխության և ապստամբության, դրանց իրավունքի, այդ իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ առանցքային ընկալումները, ապա տվյալ պետության և հասարակարգի ճանապարհին հիմնական և մարգինալ շերտերն ու սուբյեկտները խառնվում են իրար, ինչը տվյալ պետության և հասարակության կյանքում, թերևս, մեծացնում է մարգինալների և էապես նվազեցնում է հիմնական, հաստատուն արժեհամակարգով և քաղաքակրթական կոդով առաջնորդվող շերտերի և սուբյեկտների հնարավորությունները: Այդ իսկ պատճառով, հեղափոխության և ապստամբության մասին ընդգրկուն, ընդհուպ գիտական մակարդակի քննարկումները, թերևս, առաջին հերթին անհրաժեշտ են որևէ պետության իշխանություններին:

Այդ քննարկումներն, իհարկե, ինքնաբերաբար առաջ են բերելու պատասխանատվության հարցի ավելի սուր և կոնկրետ բարձրացում, ինչից խուսափում է ցանկացած իշխանություն, որն ուն իր լեգիտիմության լուրջ խնդիր, ինչպես Հայաստանում: Բայց մյուս կողմից` ցանկացած առողջ բանականություն հուշում է, որ վերջին հաշվով, պատասխանատվության մեխանիզմի հստակեցումն ու որևէ աստիճանի բյուրեղացումը չի կարող ավելի վտանգավոր լինել որևէ իշխանության համար, քան իռացիոնալ զարգացումների մեծացող հավանականությամբ հղի իրավիճակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում