Հայաստանի հասցեին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արդեն բավականին հայտնի հայտարարությունն առաջացրել է մեծ աղմուկ հանրային, քաղաքական շրջանակներում: Լուկաշենկոյի հայտարարություններին բավականին կոշտ արձագանքել են նաև Հայաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները: Հայաստանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի հայտարարել է, որ Լուկաշենկոյի «ինքնատիպ վերլուծությունները նրա ներքին օրակարգը սպառելու համար են և կապ չունեն Հայաստանի ու արտաքին քաղաքականության հետ»: Բավարար է արդյոք այդպիսի արձագանքը, թե՞ ոչ: Թերևս Լուկաշենկոյի հայտարարություններն ունեն առավել խիստ գնահատականի կարիք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գերմանիայում բնակվող պատմաբան Ազատ Օրդուխանյանի հետ: