Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Հայաստանը պարտավոր է, իսկ ի՞նչ է պարտավոր Արցախի խորհրդարանը

Արցախի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավորները անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ հնչել է նրա սոցցանցային ասուլիսում այդ մասին հարցին ի պատասխան, հայտարարել են, որ ՀՀ-ն է պարտավոր կրել կարգավիճակի բեռը: Նիկոլ Փաշինյանը խոշոր հաշվով այլ բան չէր էլ ասել, նշելով, որ Հայաստանն իհարկե իրավիճակի բերումով ունի այդ հարցի համար առաջնային պատասխանատվություն, բայց հարցի առնչությամբ պատասխանատվություն ունի նաև Արցախի իշխանությունը: Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորները նշում են, որ, քանի որ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում: Կարծես թե երկաթյա տրամաբանություն է: Բայց, թերևս միայն առաջին հայացքից: Ընդ որում, խնդիրը հարցի առաջին մասը չէ՝ Հայաստանը ունի Արցախի կարգավիճակի հարցը սպասարկելու իր էական բաժին պատասխանատվությունը, ներկայիս իրավիճակում իր հիմնական բաժին պատասխանատվությունը: Բայց, ի վերջո էզիստենցիալ հարց է՝ Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգու՞մ է այդ հարցում իր պատասխանատվությունը: Ընդ որում, այդ հարցը բխում է խնդրի խորքային էությունից: Եթե այդ խորքում ինքնորոշման հարցն է, այլ ոչ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, ապա ինքնորոշման առանցքային սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե բաժնի, թե բովանդակության ձևավորման համար: Ընդ որում, այդ ձգտումն է նաև, որ կարող է Հայաստանին տալ հնարավորություն առավել արդյունավետ լինել կարգավիճակի հարցի իր բաժինը սպասարկելիս: Եվ այդ հանգամանքը ոչ թե պատերազմից հետո եղած նոր իրողության, այլ ընդհանրապես՝ նաև նախորդ ավելի քան երկու տասնամյակի համատեքստում:

Եթե Արցախի քաղաքական կոչված դաշտն ու դասը կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը սիրահոժար կերպով չհանձներ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ «էլիտային» կարգավիճակի արտոնությունների դիմաց, եթե արցախյան հասարակական-քաղաքական դաշտը ժամանակի ընթացքում կամովին  չստանձներ «քաղաքական դեկորացիայի» դեր և փորձեր զբաղվել իրական քաղաքականությամբ, ապա իրադարձությունների զարգացումը թե Հայաստանում, թե արցախյան հարցի շուրջ մասնավորապես, կընթանար բոլորովին այլ տրամաբանությամբ, բոլորովին այլ կլիներ Հայաստանի քաղաքական ղեկավարության վարքագիծը անցյալ երկու տասնամյակում, երբ բեկումնային տրանսֆորմացիայի ենթարկվեց հարցը միջազգային քաղաքականության շրջանակում և ցավոք սրտի ոչ հօգուտ հայկական կողմերի: Որքան էլ ափսոսալի է, դատելով Արցախի խորհրդարանի պատգամավորների արձագանքից, «քաղաքական դեկորացիայի» կարգավիճակի ադապտացված մտածողությունը արցախյան հասարակական-քաղաքական դաշտում շարունակվում է ցայսօր: Եթե Հայաստանն է պարտավորը, ապա՝ այդ պարտավորությամբ հանդերձ, իսկ ո՞րն է Արցախի խորհրդարանի քաղաքական պարտավորությունը: Բյուջետային աշխատավարձը կանոնավոր ստանա՞լը: Ի՞նչ քաղաքական նոր միտք է ձևավորվում Արցախի խորհրդարանում, և ընդհանրապես, այդ խորհրդարանում ե՞րբ է վերջին անգամ տեղի ունեցել դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում