Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր իրականացված ահաբեկչության մեղավորները սպանված են: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Հիշեցնենք, որ այսօր Քաբուլում՝ Բրիտանական խորհրդի և ՄԱԿ-ի գրասենյակի մոտակայքում, պայթյուններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան: