Thursday, 02 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում

ՌԴ-ն աշխատանքային միգրանտների համար նոր կարգ է սահմանել. կկարողանա՞ն օգտվել էլեկտրոնային գրանցման եղանակից

Վերջին ամիսներին ՌԴ-ն ակտիվորեն փոփոխություններ է անում միգրացիոն քաղաքականության մեջ: Նախ՝ Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար 2021-ի դեկտեմբերի 29-ից սահմանվել են նոր կանոններ, մասնավորապես սահմանվել է մատնահետքի, բիոմետրիկ տվյալների պարտադիր հանձնում, իսկ հիմա էլ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքն է փոփոխվում:

ՌԴ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՌԴ-ում գործատուները կարող են խոշոր տուգանքի ենթարկվել առանց ծանուցելու օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար։ Տուգանքը կարող է հասնել մինչև 1 միլիոն ռուբլի: Աշխատանքային միգրանտների հետ պայմանագիր կնքելու կամ պայմանագիրը լուծարելու մասին գործատուն այսուհետ պետք է էլեկտրոնային ծանուցում ուղարկի ՌԴ ներքին գործերի նախարարություն:

Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած փոփոխությանը, նկատեց, որ ՌԴ միգրացիոն քաղաքականությունը շատ հաճախ է փոփոխությունների ենթարկվում. քանի որ ՌԴ-ն չունի հստակ միգրացիոն քաղաքականություն, մեղմացնում, հետո նորից խստացումներ են անում օրենսդրության մեջ:

Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտների գրանցման հետ կապված փոփոխությանը, Ռուբեն Կիրակոսյանը նկատեց, որ կա ԵԱՏՄ պայմանագիր, որի 96-րդ հոդվածով ամրագրված է, որ կա ընդհանուր աշխատուժի շուկա և այդ շուկայում գործում են ընդհանուր կանոններ և կարգեր:

«Ամբողջ հարցն այն է, թե այն որքանով է այն հարմարավետ աշխատանքային միգրանտների համար, քանի որ շատերը էլեկտրոնային տարբերակով գրանցվելու խնդիր կունենան, համակարգիչ է պետք և այլն: Այստեղ պետությունը հասկացել է, որ խնդիրը ոչ թե միգրանտներին տուգանելն է, այլ կազմակերպություններին, որտեղ նրանք անցնում են աշխատանքի առանց գրանցման: Շինարարության բնագավառում խոշոր կազմակերպություններում հիմնական աշխատուժ հայեր չկան, հիմնականում շինարարական ոլորտում աշխատում են ասիական պետության ներկայացուցիչները: Այնպես որ, հույս ունեմ, որ այդ խստացումները մեր հայրենակիցներին որևէ կերպ չեն խանգարի»,-ասաց նա:

Կիրակոսյանի խոսքով՝ Ռուսաստանում այսօր շատ լուրջ դեմոգրաֆիկական խնդիր կա, բայց կարիք կա որակյալ աշխատուժի. «Կարծում եմ՝ նրանք, պետք է անդրադառնան այն հարցին, որ կարիք կա որակյալ աշխատուժի, որոնք կրթված են, ունեն մասնագիտություն, հմտություններ: Եվ հիմա խոսք է գնում, թե ինչպես եզրափակել ասիական պետություններից եկով քրեական հակում ունեցող մարդկանց, քանի որ այդ ոլորտում շատ մեծ քանակությամբ այդպիսի մարդիկ կան: Ռուսաստանը պարտավոր է եկողների համար պայմաններ ստեղծել, նրանց հետ պետք է աշխատանք տանեն հոգեբանները, լեզվաբանները, պատմեն, ներկայացնեն այստեղի կարգերը»,-ասաց նա՝ հավելելով, որ իրականում սա երկկողմանի խնդիր է, որ և՜ եկողը պետք է հասկանա, որ պատասխանատու է իր քայլերի համար, և Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե թույլ է տվել, որ գան իր երկրում աշխատանքի, ուրեմն պետք է աշխատանք իրականացնել, որ մարդիկ սոցիալիզացվեն այստեղի բարքերին: Այնուամենայնիվ, Հայաստանից, նրա խոսքով, կա դեպի Ռուսաստան մեծ հոսք, թե որքան են թվերը, փաստաբանը չի կարող ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում