Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը:
«Ես այսօր խնդիրներ եմ տեսնում մեր մեդիադաշտում: Մեր մեդիայով մենք ավելի շատ պատմական քարոզչություն ենք անում, քան պետական: Երբեմն դա է դառնում պատճառը, որ մեր ժողովուրդը պատմությունը խառնում է քաղաքականության հետ: Մեր ժողովրդին պետք է իր փառապանծ պատմությունը ներկայացնել, բայց դրա կողքին պետք է ներկայացնել նաև քաղաքական սուբյեկտի իր կարողությունները, հնարավորությունները, պարտավորությունները: Ես կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ իր մեդիադաշտի լեզվին: Կարծում եմ, որ հայոց լեզվի վիճակը լավ չէ»,- ասաց Հակոբյանը: