Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Արցախում որոշ խմբերի քաղաքացիներ 50 հազար դրամ միանվագ օգնություն կստանան

Կենսաթոշակառուներին և պարգևավճար ստացողներին դրամական օգնությունը կվճարվի կենսաթոշակի կամ պարգևավճարի վճարման հետ միասին, իսկ մնացած խմբերին՝ առանձին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի կառավարության որոշումները` Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին:

Համաձայն որոշման՝ 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված հետևյալ խմբերի քաղաքացիները.

2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստացող անձինք,

2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում պարգևավճար ստացող անձինք,

2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Այս որոշումը չի վերաբերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ ստացող անձանց, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին, որոնց ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2021 թվականի սեպտեմբերից սկսած 4 ամիս ժամկետով տրամադրվել է ամսական դրամական օգնություն:

Կենսաթոշակառուներին և պարգևավճար ստացողներին դրամական օգնությունը կվճարվի կենսաթոշակի կամ պարգևավճարի վճարման հետ միասին, իսկ մնացած խմբերին՝ առանձին՝ անկանխիկ փոխանցման անհնարինության դեպքում՝ կանխիկ եղանակով: Դրամական օգնությունը նշանակվում է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, հոգաբարձուին)։

Կանխիկ եղանակով դրամական օգնություն ստանալու համար «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղ պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթուղթը կամ նախարարության կողմից տրված տեղեկանքը։ Վճարումը կսկսվի մինչև փետրվարի 1-ը:

Հաստատված մեկ այլ որոշման համաձայն՝ 2021 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ծրագրի (68,000-ական ՀՀ դրամ) պոտենցիալ շահառուները, որոնք համապատասխանում են նախանշված պայմաններին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել վճարային ցուցակներում և չեն օգտվել դրամական օգնությունից, կստանան գումարը ԱՀ կառավարության կողմից՝ յուրաքանչյուր բաց թողնված հաշվարկային ամսվա դիմաց: Վճարման գործընթացն արդեն սկսված է:

Որոշումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ՝ 114 հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում