Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ընդդիմադիրներին հանգստացնելու համար չէ․․․ եթե Թուրքիան նախապայման առաջ քաշի՝ կհակադրվի ամերիկյան գործոնին

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն ուշագրավ է համարում հանդիպումից մեկ օր առաջ թուրքական լրատվամիջոցներից մեկին թուրք բանագնաց Քըլըչի տված հարցազրույցը․«Ասաց, որ իրենք իհարկե կողմ են հարաբերությունների կարգավորմանը, բայց պետք է 1915 թվականի դեպքերը թողնել պատմաբանների հայեցողությանը, Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի հետ համակարգման շրջանակներում։ Հաջորդ օրը նույն լրատվամիջոցը մի փոքր  մեղմացրել էր ելույթը և չէր խոսել 1915 թվականի իրադարձությունների մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Չաքրյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ինչպես և հաղորդում են  կողմերը, հանդիպումը  տևել է 1․5 ժամ և ընթացել դրական, կառուցողական մթնոլորտում․«Հանդիպման ավարտին կողմերը համատեղ հաղորդագրություն են տարածել, որտեղ նշված է, որ կողմերը որոշում են ընդունել, որ հարաբերություններն առանց նախապայմանների պետք է կարգավորել։ Դա արդեն նախորդ օրվա թուրք բանագնացի հայտարարության ճիշտ հակառակն է, ինչը շատ ուշագրավ է»։

Չաքրյանը սա բացատրում է Բայդենի կամ պետքարտուղար Բլինքենի գործոնով․«Ընդ որում, երբ Սերդար Քըլըչն ասում էր, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանից քիչ առաջ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան նույնպես հայտարարություն էր արել՝ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հայ-ադրբեջանական շփման գծում այլևս կրակոցներ չեն լինի։ Սա պետք է ընդունել ոչ միայն թուրքերին ուղղված դրական ազդակ, այլ որպես խոստովանություն, որ շփման գծում տեղի ունեցող սպանությունները, որոնք կատարում են ադրբեջանցիների ձեռամբ, Մոսկվայի հրահանգով են կատարվում։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը երբեք մեր դաշնակիցը չի եղել, առավել ևս 44 օրյա պատերազմից հետո դարձել է վտանգավոր թշնամի։ Պուտինը տառապում է հայատյացության անասնական բնազդով, իզուր չէ, որ Բայդենը նրան թշնամի է անվանել, նա առավել, քան վտանգավոր թշնամի է դարձել մեզ համար։ Բաքվի փոխարեն ինչու՞ եք խոսում»։

Թուրքագետը խիստ կարևոր է համարում նաև ձեռքբերված այն որոշումը, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել որևէ երրորդ երկրում այսուհետ հանդիպում չանցկացնել։ Մեր այն դիտարկմանը, իսկ կա՞ վստահություն, որ հնարավոր է Թուրքիան իսկապես համաձայնի բանակցել առանց նախապայմանների, Չաքրյանը պատասխանեց․«Կարծում եմ հաճույքի համար նման բան չէին գրի։ Հաղորդագրությունը համատեղ է, այն ստորագրել է նաև թուրքական կողմը։ Այսպես կոչված ընդդիմադիրներին հանգստացնելու համար հո չե՞ն արել նման հայտարարություն, պետք է չէ՞ հետո հասարակությանը պատասխան տան։ Փաշինյանն էլ բազմիցս հայտարարել ու շեշտել է, որ մենք առանց նախապայմանների ենք գնում բանակցությունների։ Քանի որ այստեղ կա ամերիկյան գործոնը, ապա հակադրվել ու նախապայմաններ առաջ քաշելը կնշանակի հակադրվել ԱՄՆ-ին, ինչն անշուշտ կունենա հետևանքներ»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում