Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2010 թվականի ահաբեկչության մասին զեկույցը։ Զեկույցում պետդեպարտամենտն ահաբեկչական կազմակերպությունների թվում ընդգրկել է 1978 թվականին հիմնադրված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) և 1994 թվականին ստեղծված «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) -ին ։
Զեկույցում Թուրքիան որակված է որպես «բարեկամական, անկողմնակալ և տարածաշրջանային խնդիրների լուծումը հեշտացնող երկիր»։ Նշված է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում, և որ պետք է շարունակվի ու է՛լ ավելի զարգացում ապրի այդ պայքարում ԱՄՆ-ի ու Թուրքիայի համագործակցությունը։