Ասիայի բորսայական ինդեքսները բացմանը իջել են 1.36-4.52%-ի սահմաններում` ԱՄՆ և Եվրոպայի շուկաների ընդհանուր անկման ֆոնի վրա, վկայում են բորսաների տվյալները:
Ճապոնիայի Nikkei 225-ը իջել է 185.02 նիշով կամ 2.07%-ով մինչև 8758.74 նիշ:
Կորեայի KOSPI ընկել է 84.05 նիշով կամ 4.52%-ով և հասել է 1776.53 նիշին:
Հոնկոնգի Hang Seng-ը աճուրդի սկզբին ընկել է 535.20 նիշով կամ 2,67%-ով մինչև 19481.07 նիշը: Շանհայի SSE Composite ֆոնդային ինդեքսը կորցրել է 1,36%` կազմելով 2524.64 նիշ:
ԱՄՆ ֆոնդային ինդեքսները աճուրդները փակել են հսկայական անկմամբ` 3.7-5.2% սահմաններում, ինչը չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները:
Dow Jones ինդեքսը փակմանը ընկել է 3.68% մինչև 10990.58 նիշ: Բարձրտեխնոլոգիական Nasdaq-ը ընկել է 5.22%-ով` մինչև 2380,43 նիշ: S&P 500 լայնածավալ շուկայի ինդեքսը կորցրել է 4.46% և կազմել 1140.65 նիշ:
Առաջատար եվրոպական ինդեքսները ևս փակվել են ինդեքսների կտրուկ անկմամբ տարածաշրջանում խոշորագույն բանկերի գնանշումների փլուզման ֆոնի վրա, ինչպես նաև ԱՄՆ բացասական վիճակագրական տվյալների:
Աճուրդային նիստի ավարտին ֆրանսիական CAC 40 ինդեքսը ընկել է 5.48%-ով մինչև 3076.04 նիշ: Բրիտանական FTSE 100-ը ընկել է 4.49%-ով և կազմել 5092.23 նիշ: Գերմանիայի DAX-ը կորցրել է 5.82%` կազմելով 5602.80 նիշ:
Հինգշաբթի ինդեքսների բացասական զարգացումը կապված է եղել ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՄՆ վիճակագրական տվյալների հետ: Բրիտանական ազգային վիճակագրական գրասենյակը հայտնել է, որ հուլիսին երկրում մանրածախ վաճառքը աճել է 0.2%-ով ամսեկան կտրվածքով, իսկ տարեկանում այն չի փոխվել: Տվյալները հուսախաբ են արել փորձագետներին, որոնք ենթադրում էին, որ վաճառքը կավելանար 0.4% -ով հունիսի համեմատությամբ և 0.1%-ով տարեկան հաշվարկով:











































