«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 17-ին դիմում է ներկայացել ՀՀՇ կուսակցությունից դուրս գալու մասին։ ՀՀՇ քարտուղար Վահագն Հայոցյանը թերթի հետ զրույցում նշում է, որ Արզումանյաի դիմումը մակագրվել է, ընդունվել է ի գիտություն։
«Սա նշանակում է, որ այսուհետ Ա. Արզումանյանը ՀՀՇ կուսակցության անդամ չէ»,- ասել է նա։
Թերթը հիշեցնում է, որ նախօրեին Ա. Արզումանյանն իրենց հարցին ի պատասխան նյարդայնացած ասել էր, թե եթե այդպիսի բան լինի՝ «գաղտնի չի պահի»։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Արզումանյանը մտադիր է դառնալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ։