Thursday, 06 06 2024
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան

Քաղավիացիայի նախկին ղեկավարը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման պատմությունից

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (1993-96 թթ.) դրական է գնահատում Երևան-Ստամբուլ-Երևան ավիաչվերթի բացման մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա մանրամասներ հաղորդեց 1990-ական թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության հաստատման պատմությունից՝ նշելով, որ այն ժամանակ Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային բացել Հայաստանի հետ օդային սահմանը:

Շահեն Պետրոսյանը պատմեց, որ 1993 թվականին, երբ ինքը նշանակվել է քաղավիացիայում, հետաքրքրվել է ավիատոր մասնագետներից, թե ի՞նչն է պատճառը, որ փակ է նաև Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, և պարզել է, որ երբ Հայաստանը անկախացել է, մասնագետները չեն զգուշացրել, որ պետք է նաև օդային սահմանները հաստատվեն: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ ԻԿԱԿ-ին: Իսկ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը արդեն բանակցություններ էին վարում Թուրքիայի ղեկավարության հետ:

«Ես այդ ամենի մասին տեղեկացրեցի իշխանություններին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, քանի որ մենք, ցամաքային շրջափակումից բացի, նաև օդային բլոկադայի մեջ էինք, իսկ Թուրքիան դրա իրավունքը չուներ: Թուրքիան արդարանում էր, ասում էր՝ «մեր սահմանը, որ կա, Սովետական Միության սահմանն է, իսկ Սովետական Միություն այլևս գոյություն չունի»: Եվ մենք ստիպված էինք հաստատել, որ դա Հայաստանի Հանրապետության սահմանն է: Մեզ շատ օգնեց եվրոպական ԻԿԱԿ կազմակերպությունը: Մենք ավելի քան մեկ տարի պայքարում էինք դրա համար, և ի վերջո ԻԿԱԿ-ը պարտադրեց Թուրքիային, որ նա բացի Հայաստանի հետ օդային սահմանը: Քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունեինք, շատ բարդ էր այդ գործընթացը: Եվ հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ասում է՝ «էֆենդի Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերը արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»: Ես պատասխանեցի՝ «միգուցե դո՞ւք գաք», ասաց՝ «չէ, մեզ մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է»», – պատմեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Այդպես մի փոքրիկ օդանավով՝ Յակ-40-ով Երևանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը:

«Այդ ժամանակ մենք օդային երկու միջանցք ունեինք, որոնցից մեկը կոչվում էր «H 50», մյուսը՝ «H 51»: Դրանցից մեկն անցնում էր Արարատ լեռան վրայով, մյուսը՝ Կարսի: Դա մեծ օգուտ եղավ Հայաստանին, որովհետև տարանցիկ օդանավերն արդեն սկսեցին օգտվել այդ մայրուղուց և թռիչքները կատարում էին Հայաստանի վրայով՝ Եվրոպայից դեպի Հեռավոր Արևելք: Դրա շնորհիվ Հայաստանը աերոնավիգացիայի համար տարեկան 1 մլն դոլարի եկամուտ էր ստանում», – բացատրեց Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավարը:

Այդպիսով «Հայկական ավիաուղիների» միջոցով 1995 թվականի մայիսին բացվել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Ծրագրեր են եղել նաև Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ 2000-ականներին՝ մինչև 2016 թվականը, նաև հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երևան ավիաթռիչքներ են եղել թուրքական «Պեգասուս» ավիաընկերության օդանավերով, սակայն 2016-ին, երբ տարածաշրջանային իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կրկին բարդացավ, այդ թռիչքները դադարեցվեցին:

Քաղավիացիայի նախկին ղեկավարը դրական է գնահատում Հայաստան-Թուրքիա ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկությունները:

«Ընդհանրապես, հարևանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ: Այնպես որ, ես դրական եմ գնահատում», – նշեց Շահեն Պետրոսյանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրք նախարարը հիշեցրել է, որ վերջին 2.5 տարում Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցություն չի եղել, և հիմա իրենք ոլորտի համար կարևոր առաջընթաց են ակնկալում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթեր իրականացնելու հայտ է ներկայացրել Flyone Armenia ընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում