Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է կատարվելու Արցախի խորհրդարանում եւ ինչ է կատարվում Փաշինյանի ասուլիսից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում հնչած մի շարք արտահայտություններ դեկտեմբերի 26-ին ստացան ուշագրավ զարգացում Արցախից: Արցախի նախկին պաշտոնյաներ, Արցախի խորհրդարանական ուժեր, Արցախի գործող նախագահը, արտգործնախարարը արեցին հայտարարություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, քննադատելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ու շեշտելով, որ Արցախի ինքնիշխանությունը չունի այլընտրանք: Սրան ի պատասխան գրառում արեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իր համար առնվազն տարակուսելի են իր ասուլիսում արտահայտած մտքերի որոշ արձագանք-մեկնաբանություններ, քանի որ ինքը ասուլիսում ընդամենը արձանագրել է այն բանակցային բովանդակությունը, որը եղել է մինչեւ 2018 թվականի ապրիլ, այսինքն մինչեւ իր վարչապետ դառնալը:

Ասուլիսից հետո ստացվում է բավականին արտառոց մի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը կարծես թե ներկայացրել է այն իրողությունները, որ ստացել է այսպես ասած բանակցային ժառանգություն: Փաշինյանը կարծես թե ներկայացրել է այդ բովանդակությունը, այլ ոչ սեփական մոտեցումները: Նրա հայտարարություններին Արցախից հնչած արձագանքների տրամաբանությունը կարծես թե ունի Փաշինյանի «մոտեցումներին» տրվող պատասխանի տրամաբանություն:

Արցախի Ազգային Ժողովը դեկտեմբերի 27-ին պատրաստվում է արտահերթ նիստի, որում ընդունելու են հայտարարություն: Համացանցում մինչ  այդ հայտնվել է հայտարարության նախագծի լուսանկար: Փաստացի ստացվում է, որ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան մամուլի ասուլիսով «խթանում» է Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ Արցախի քաղաքական ղեկավարության եւ ուժերի ընդվզում: Նիկոլ Փաշինյանը հաշվարկե՞լ էր այդպիսի հնարավոր արձագանք եւ այդ հաշվարկը ներառում է նաեւ Արցախը «տեղից քաղաքականապես շարժելու» բաղադրիչ, թե՞ նրա համար իսկապես զարմանալի է այդպիսի արձագանքը եւ պարզապես կան ուժեր, որոնք անում են Հայաստանում քաղաքական թեժացման միջոցով իրենց կուսակցական կամ խմբային շահերը սպասարկելու քայլեր եւ դրա համար փորձում են օգտագործել Արցախի որոշ ուժերի վրա ունեցած ազդեցությունը:

Ի դեպ, հետաքրքիր է նաեւ հանգամանքը, որ դեկտեմբերի 14-15-ին Բրյուսելում Ալիեւի հետ երկու հանդիպումներից հետո, Երեւան վերադառնալով, Հայաստանի վարչապետը հյուրընկալել է Արցախի նախագահին եւ քննարկել են հանդիպումներն ու առկա իրավիճակը: Արդյո՞ք այդ հանդիպմանն արտահայտվել են քաղաքական մոտեցումների անհամաձայնություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում