Վրաստանում վարչապետը խոսեց, որ տարածաշրջանային ապաշրջափակումն իրականացվելու է այն ուղղություններով, եթե այն կյանքի կոչվի, ի՞նչ է տալու այդ ապաշրջափակումը Հայաստանին կամ որքանո՞վ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կլինի արդյունավետ ու արդարացված հայաստանի համար: Հայաստանն այդ պարագայում առավելություն կստանա. Հայաստանից կբացվի ճանապարհ դեպի Պարսից ծոց՝ ուղղակի Նախիջևանի միջոցով դեպի Իրան և այլն: Երևանից Նախիջևանի միջոցով կարող ենք 3 ժամում հասնել Իրանի սահման՝ Ջուլֆա՝ 10 ժամվա փոխարեն, երբ Մեղրիով ու Քաջարանով պետք է պտտվեինք ու գնայինք Ջուլֆա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ: