Հայաստանի հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլար: Այդ հատկացումը կտևի տասը տարի: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, դրա անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի պայմանագրային պարտավորությունից, որ կա Հրազդանի ՊՇԷԿ հինգերորդ բլոկի մասով:Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ:









































