Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ նախագահ Բաշար Ասադի հայտարարությունն այն մասին, որ երկրում դադարեցվել են ռազմական գործողությունները, չի համապատասխանում իրականությանը:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին ընդդիմության ներկայացուցիչները պատմել են, որ Հալեպում և Հոմսում ռազմական գործողություններ են տեղի ունենում: Նրանց խոսքերով՝ միայն երեկ զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց էր ունեցել և հայտարարել, որ երկրում ռազմական գործողություններն ավարտված են:







































