Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանում փոխվել է երկու բան՝ դատարանները և ասֆալտը. Դե թող 5 տարի առաջ մեկը նման հարց բարձրացներ, «պադյեզդում» կասեին՝ «բարև ձեզ»

Մի խումբ դատավորներ գրությամբ դիմել են ԲԴԽ-ին` հրապարակային եղանակով տեղեկություն տրամադրելու վերաբերյալ: Գրության տակ ստորագրած դատավորներն են Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Անդրանիկ Մնացականյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և Զարուհի Նախշքարյանը:

Դիմումը ստորագրած դատավորներն իրենց մտահոգությունն են հայտնում դատարանների և դատավորների անկախությունն ու անաչառությունը ակնհայտորեն վտանգող քրեական հետապնդման մարմինների գործողությունների, այլ կերպ՝ անհամաչափ միջամտության և այն կանխելու ուղղությամբ ԲԴԽ կողմից օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր դատարանները շատ ազատ են գործում. «Ես դա ասել եմ 2018-ին, մինչև այսօր ասում եմ. Հայաստանում շատ բան պետք է փոխվեր, որ չի փոխվել, բայց փոխվել է երկու բան՝ դատարանները և ասֆալտը: Հայաստանում դատարանները փոխվել են և սկսել են աշխատել անկաշկանդ, դա փաստ է:

Մեզ մոտ դատարաններն այսօր այնքան ազատ են, որ կլինեն մի խումբ դատավորներ, կարող են լինել բոլոր դատավորները, որ այսօր կարողանում են ձայն հնչեցնել նույնիսկ ուլտիմատումի ձևով ու գիտեն, որ հետո պատժված չեն լինելու: Դատավորն այսօր ազատ արտահայտվելու իրավունք ունի: Այսինքն մարդն այնքան ազատ է, որ կարողանում է նման հարց բարձրացնել: Դե թող 5 տարի առաջ մեկը կարողանար նման հարց բարձրացնել: Նրան պադյեզդում կասեին՝ բարև ձեզ, և դա որպես կանոն, կլիներ գիշերվա ժամը 12-ին կամ 1-ին»,-ասաց նա:

Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի անհրաժեշտությանը, Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, վեթինգը պատիժ չէ, այն ստուգման պրոցես է: Այն, ինչով հիմա զբաղվում է ԲԴԽ-ն, այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելով, դա վեթինգ չէ: Այն, ինչ անում է ԲԴԽ-ն, դա անելու է նաև վեթինգից հետո: Իսկ վեթինգն այն կոշտ ատամներով սանրն է, որով բոլոր դատավորները պետք է անցնեն, իսկ նրանց գերակշռող մասը շատ նորմալ մարդիկ են: Վատերը դուրս կմնան, լավերն էլ կշարունակեն աշխատել ցմահ»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում