Լիբիայի ապստամբները գրավել են Էզ-Զավիա քաղաքի նավթավերամշակման գործարանը և սպառնում են գրավել Տրիպոլին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ապստամբները, գրավելով գործարանը, հսկողություն են սահմանել Տրիպոլի նավթ մատակարարող նավթատարի վրա, ինչը Քադդաֆիին զրկում է վառելիքից:
Ապստամբների հրամանատարը հայտարարել է, որ Տրիպոլին իրենք կգրավեն 3 օրից:











































