Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իլ դը Ֆրանսի ղեկավարը կոչ է անում Ադրբեջանին անվերապահորեն վերադարձնել 51 հայ գերիներին

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կոչ է անում անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Վալերի Պեկրեսը այդ մասին խոսեց հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ այն, ինչ 2020 թվականին կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային։

Պեկրեսը տեղեկացրեց, որ իր երևանյան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև ճաշել է Հայաստանի նախագահի հետ։

«Այդ հանդիպումների ընթացքում խոսեցինք 2020 թվականի [44-օրյա] պատերազմի մասին։ Ես իմ լիակատար համերաշխությունը հայտնեցի հայ ժողովրդին այդ դժվարին փորձությանը դիմագրավելիս», – ասաց Վալերի Պեկրեսը` հիշեցնելով, որ 2020 թ. նոյեմբերից սկսած թե՛ Իլ դը Ֆրանսը և թե՛ Ֆրանսիայի Սենատը մի շարք նախաձեռնություններ են ստանձնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևերի ընդունման ուղղությամբ։

Ըստ նրա` Ֆրանսիայի կառավարությունը ևս հստակ ձևակերպել է, որ այդ պատերազմի պատասխանատվությունը ամբողջությամբ Ադրբեջանի վրա է ընկնում, նա է սանձազերծել պատերազմը Թուրքիայի հետ միասին և նաև որոշ սիրիացի ջիհադիստների օժանդակությամբ։

«Եվ կարծում եմ, որ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», – շեշտեց Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավարը։

Վալերի Պեկրեսը 2015 թ. դեկտեմբերի 18-ից Փարիզ քաղաքը և նրա անմիջական արվարձաններն ընդգրկող Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. հուլիսին «Հանրապետականներ» ցենտրիստական կուսակցության անդամ Վալերի Պեկրեսը հայտարարել է 2022 թ. ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

2021 թ. դեկտեմբերի 4-ին Պեկրեսը Հանրապետականների համաժողովի կողմից առաջադրվել է որպես 2022-ի նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն:

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի կառավարության և Երևան քաղաքի հետ:

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև էր ընդունել, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում