Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայաստանն ու Վրաստանը 1 միլիարդի և բազմաշերտ հիմքերի ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը փորձելու են երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 2026  թվականը հասցնել 1 միլիարդ դոլարի, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի Թբիլիսիում տեղի ունեցած նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս, 2020 թվականի տվյալով առևտրաշրջանառությունը մոտ կես միլիարդ դոլար է: Կորոնավիրուսի համաճարակը անշուշտ էական հարված է հասցրել այդ ուղղությանը: Սակայն, այստեղ մեծ հաշվով իհարկե գերխնդիրը թվերը չեն, այլ գործընթացների տրամաբանությունն ու միտումներն ինքնին: Գերխնդիրը հայ-վրացական տնտեսական «կոոպերացիայի» օրակարգի առարկայացումն է, որի վրա պետք է բազավորվի հայ-վրացական քաղաքական և ռազմա-քաղաքական կայուն, հուսալի ու փոխադարձաբար վստահելի հարաբերությունը: Այս տեսանկյունից դրական է, որ խոսվում է Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքները կապող նոր երկաթուղու շինարարության, նաև նոր բարձրավոլտ հոսանքագծով երկու երկրների էներգետիկ համակարգերի հաղորդակցության ծրագրի մասին:

Ենթակառուցվածքային նախագծերը պետք է կազմեն հայ-վրացական երկկողմ օրակարգի առանցքային մասը և դրանց շուրջ պետք է փորձ արվի ձևավորել ընդհուպ ռեգիոնալ նշանակության միջավայր: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկաթգծի կառուցումը կսկսի մոտ ապագայում: Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունը երբեք չի ունեցել հնչեղ հռետորաբանության, բարեկամական և գործընկերային հարաբերության մասին հավաստիացումների պակաս: Պակասը եղել է առարկայական, փոխշահավետ և աճման դինամիկայով երկկողմ տնտեսական օրակարգը: Ներկայումս պետք է լրացնել այդ բացը, որովհետև հակառակ պարագայում հայ-վրացական հարաբերության գործնական զարգացման, խորացման հեռանկարը լինելու է այսպես ասած «ոչ լիկվիդային»: Ընդ որում, «ոչ լիկվիդային» է լինելու նաև երկու երկրների գործակցության ռեգիոնալ ներուժը, եթե այդ գործակցությունը լոկ հռետորաբանության, քաղաքական հայտարարությունների, այլ ոչ թե տնտեսական ընդհանուր հետաքրքրությունների, հաշվարկների և նախագծերի հիմքով է: Այլապես, հնարավոր է անվերջ խոսել այն մասին, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն անվտանգային շահերի բնական ընդհանրություն և խորքային ներդաշնակություն: Այդ ամենը ժամանակակից աշխարհում ենթակա է բավականին շարժուն, բազմաշերտ և բազմազան գործընթացների, որոնք ի վիճակի են կարճ ժամանակահատվածում ձևավորել անվտանգության նոր մակերեսներ, ըստ այդմ նաև դրանց համարժեք վարքագիծ: Հետևաբար, հայ-վրացական հարաբերությունը վարքագծային առարկայական ուղենիշների սուր անհրաժեշտության շրջափուլում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում