Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած. Փայլանը՝ Չավուշօղլուին

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված   հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։

Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել. «Բայց դրանից հետո արդեն 150 տարի ազգայնականության հիվանդությունն է ներթափանցել այս տարածաշրջան: Առանձնաշնորհյալության հիվանդությունն է ներթափանցել:

Այդ ժամանակ ասացին, թե բա մենք թուրք ենք: Շատ լավ, բարով եք եկել, բայց չէ՞ որ այստեղ էլ (մինչև թուրքերի գալը-խմբ.) ժողովուրդներ կային: Միասին ապրեցինք, միասին քաղաքակրթություն հիմնեցինք: Հպարտանում եք ճարտարապետ Սինանի ստեղծագործություններով: Սինանը կեսարիացի հայ էր: Ինչ արել ենք, միասին ենք արել: Հետո ազգայնականության ու առանձնաշնորհյալության հիվանդությունը եկավ»:

Փայլանը հիշեցրել է, որ Գիրգոր Զոհրապը, որն Օսմանյան խորհրդարանի ամբիոնից խոսում էր միասին ապրելու և հավասար իրավունքների մասին, դաժանաբար սպանվեց կոտորածի ժամանակ: Հայ պատգամավորի խոսքով՝ հայ և հույն ժողովուրդները դավաճանվել են:

Փայլանը շեշտել է, որ թուրքերի պատմությունն առանց հայերի ու քրդերի հնարավոր չէ շարադրել: Նույն կերպ էլ հնարավոր չէ հայերի պատմությունը առանց թուրքերի ու քրդերի պատմել: Ապա դիմել է դահլիճում նստած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ հիշեցնելով, որ նրան տարիներ շարունակ կոչ է անում ամբիոնից ժողովրդին դիմելիս ազգակիցներ բառի փոխարեն օգտագործի հայրենակիցներ/քաղաքացիներ բառը:

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում