Monday, 06 05 2024
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել

«Բացի ՌԴ-ից այլ պետություն Թուրքիայի վրա այդչափ մեծ ազդեցություն չունի, որ միջնորդի հայ-թուրքական հարաբերությունների համար»

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Պարոն Էստուկյան, ՀՀ ԱԳՆն հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին հայթուրքական հարաբերությունները կարգավորելու միջնորդության համար: Ի՞նչ է սա նշանակում այն իրավիճակում, երբ Թուրքիան  մեր առջև մշտապես դրել է մի շարք նախապայմաններ, իսկ այսօր այդ նախապայմաններից առաջնային իր համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն է»։

-Նախևառաջ ուզում եմ նշել, որ այդ միջանցքի հարցը պետք է առհասարակ օրակարգից դուրս գա։ Միջանցք բառն ինքնին անընդունելի է հայկական կողմի համար։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանն էլ դեմ չէ, որ այդ հարցն օրակարգից դուրս գա։ Խոսքը ճանապարհի մասին պետք է լինի և ոչ մի դեպքում միջանցքի։ Ընդհանրապես հայ-թուրքական հնարավոր բանակցությունների օրակարգում այդ տերմինը տեղին չէ։ Պետք է խոսենք բաց սահմանների մասին, հնարավոր ճանապարհի մասին, բայց երբեք ու երբեք չգնանք թուրքական պահանջների բավարարմանը։

-Իսկ առանց այդ նախապայմանների բավարարման հնարավո՞ր է հասնել հարաբերությունների կարգավորման։ Նախկինում Թուրքիայի համար առաջնային էր, որ հայկական կողմը հրաժարվի  Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ հարցն այլևս Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չէ, որ ի հայտ են եկել նոր նախապայմաններ։

-Ես ոչ մի պարագայում չեմ մտածում, որ հայկական կողմն այդ հարցից հրաժարվել է։ Ամեն օր նոր զարգացումների մասին ենք լսում։ Վերջերս Ավստրալիայի  խորհրդարանում նման քննարկում եղավ, սպասվում  է նաև Մեծ Բրիտանիայում ու այնպես չէ, որ հայկական կողմը հրաժարվել է այդ հացի միջազգայնացումից։ Դա պատմական իրողություն է ու կարող եմ ասել, որ այդ հարցը կրողն ավելի շատ սփյուռքն է, քան Հայաստանի իշխանությունները։ Հետևաբար ընթացքն ինչպես կար, այնպես էլ կշարունակվի։

-Ինչքանո՞վ եք հավանական համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում հենց ռուսական միջնորդությամբ։

-Ամենամեծ հավանականությունը հենց Ռուսաստանի միջնորդությունն է։ Ուրիշ այլ պետություն այնչափ ազդեցություն չունի Թուրքիայի վրա, որքան որ այսօր ունի Ռուսաստանը։ Ռուսաստանն ու Թուրքիան, Պուտինն ու Էրդողանը բարեկամներ են ներկայանում, հետևաբար նրանց բանակցությունները ավելի առարկայական  կարող են լինել այդ հարցի շուրջ։

-Պատմական փորձը հաշվի առնելով՝ դա ի վնաս Հայաստանի չի՞ լինի։

-Նայած այդ պահին առկա տրամադրություններին։ Նոյեմբերի 9-ի պայմանագրում կան հստակ կետեր, որոնք ի կատար պետք է ածվեն։ Կարծում եմ լուծումներ ամեն դեպքում կգտնվեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում