Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Հայ-ֆրանսիական կարևոր փաստաթուղթ Փարիզում և աղմուկ Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Փարիզում ստորագրել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզը: Առայժմ մանրամասներ ներկայացված չեն: Այդ արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների աշխատանքային նիստի ընթացքում: Նիստը վերաբերել է տնտեսական երկկողմ գործակցության հեռանկարին: Հայ-ֆրանսիական հարաբերության տնտեսական բաղադրիչն ու բովանդակությունը հարստացնելու, ինտենսիվացնելու մասին խոսել և գրել եմ բազմիցս:

Հայաստան-Ֆրանսիա հարաբերության քաղաքական, հասարակական «առանձնաշնորհյալ» բնութագրվելու հանգամանքը որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հարաբերության մակարդակին, որը խոշոր հաշվով մնացյալ բոլոր ուղղությունների հիմքային ամրությունն է: Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունը պետք է մոտեցնել քաղաքական հարաբերության «առանձնաշնորհյալ» բնութագրմանը: Հենց տնտեսական հիմքն է, որ պետք է թույլ տա զարգացնել և ծավալել քաղաքական հարաբերությունը, միաժամանակ նաև նպաստել Հայաստանի քաղաքական կարողությունների ծավալմանն ու ընդլայնմանը: Այդ իմաստով, Փարիզում ստորագրված փաստաթուղթը գուցե հնչեղ չէ տեղեկատվա-տրենդային ընդունված կատեգորիաների համեմատությամբ, սակայն ի տարբերություն դրանց առավել գործնական, առարկայական և իրատեսական է հայ-ֆրանսիական հարաբերության ամրապնդման, զարգացման և դրանով նաև Հայաստանի անվտանգության և սուբյեկտության բարձրացման առումով:

Ընդ որում, այս համատեքստում ուշադրության է արժանի այն, որ երբ Հայաստանի արտգործնախարարը Ֆրանսիայում է և Ֆրանսիայի հետ քննարկվում ու ստորագրվում են տնտեսական հարաբերության խորացման ճանապարհային քարտեզի վերաբերող հարցեր ու փաստաթղթեր, Երևանում մի խումբ անձինք աղմկոտ ակցիաներ են կազմակերպում հենց ԱԳ նախարարության շքամուտքում, տարօրինակորեն պահանջելով, որ իրենց հետ հանդիպի նախարարը, երբ բավականին լայնորեն տարածվել էր, որ նախարար Միրզոյանը այց է կատարել Ֆրանսիա: Թե՞ Ֆրանսիայի հետ քննարկումներն են Երևանում արտգործնախարարության շեմին աղմկոտ ակցիաների խորքային պատճառները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում