Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Երևանը Արևմուտքի հետ գործակցության առումով պրոակտիվ չէ, բավարարվում են՝ «եթե հրավիրել են, կմասնակցենք» սկզբունքով

Եվրախորհրդարանում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո ստեղծված իրավիճակի թեմայով կարծիքների փոխանակում։ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը նախորդած այս քննարկմանը, կարծես թե, ուրվագծվում էին եվրոպացի քաղաքական գործիչների և պաշտոնյաների մոտեցումներն ու մտավախությունները Արցախյան վերջին պատրազմից հետո իրենց հարևանությունում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցողի վերաբերյալ։ Եվրոպացի պատգամավորներին հուզող հարցերից էին Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանում, ռազմագերիների ճակատագիրը և այն, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում է որդեգրելու Եվրամիությունը Արցախյան պատերազմից հետո «ճնշող թեմա» դարձած, այսպես կոչված, «միջանցքների» վերաբերյալ։  Քննարկմանը եվրոպացի գործիչների ելույթներում հստակորեն և անընդհատ հնչում էր հարցադրումը՝ ի՞նչ և ինչպե՞ս պետք է անի Եվրամիությունը՝ մեր տարածաշրջանում առավել ակտիվ լինելու, իրավիճակը կայունացնելու համար։ Այստեղ միակարծիք էինք՝ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, դրա կարգավորման գործընթացը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ կարծիքները փոխանակումը շատ կարևոր է, որպեսզի հանրությունը լավ պատկերացնի, թե ինչ է տեղի ունեցել անցած տարի սեպտեմբերից նոյեմբեր և թե ինչ է տեղի ունենում այսօր մեր տարածաշրջանում ու մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում․ «Իսկ արդյոք  դա կունենա պրակտիկ ազդեցություն գործընթացների վրա՝ կախված է լինելու ավելի մեծ խնդրից, թե ինչքանով արևմուտքը և մասնավորապես Եվրամիությունը շահագրգռված կլինեն ու կկարողանան ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Իսկ դա կախված կլինի այն քաղաքականությունից, որը  կձևավորվի մոտակա ժամանակահատվածում։ Գլոբալ առումով՝ և՛ ԱՄՆ-ի և՛ Եվրամիության ցանկությունը կա՝ խաղալ ավելի մեծ դեր ոչ միայն այդ երկրների անմիջական հարևանությամբ, այլև այս տարածաշրջանում։ Ինչքանով նրանց գործողությունները արդյունավետ կլինեն, այնքանով մեր այս հակամարտությունը ռուս-թուրքական շահերի համատեքստից դուրս բերելու հնարավորություններ կբացի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանն ընդգծեց՝ մենք ունենք շատ կոնկրետ երկու նախաձեռնություն արևմուտքի կողմից․ «Մեկը նախագահ Բայդենի նախաձեռնած Ժողովրդավարությունների գագաթաժողովն է և մյուսը՝ Եվրամիության խոշոր ծրագիրը, որը ենթադրում է մեծ տարածքում՝ այդ թվում մեր տարածաշրջանում ենթակառուցվածքների ձևավորման աջակցությունը, որոնք ինչ-որ տեղ այլընտրանք են հանդիսանում հարավային Կովկասի ռեգինոալիզացմանը և ներառումը  մեծ տարածաշրջանի գործընթացների մեջ, որի նախաձեռնողը արևմուտքն է։ Եթե այս նախաձեռնությունները հաջողվեն, ապա  կարելի է ակնկալել, որ այն քննարկումները, որի մասին դուք  խոսեցիք՝ կունենան նաև որոշակի պրակտիկ հետևանքներ»։

Ինչ վերաբերում է հայկական կողմի քայլերին և մեր այն հարցին՝ արդյոք նկատելի է, որ Հայաստանն էլ փորձում է Արևմուտքի միջոցով որոշակիորեն կանխել ռուս-թուրքական ակտիվությունն այս տարածաշրջանում, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Ես կարող եմ նկատել, որ հայկական կողմը չի խուսափում նոր առաջարկվող ձևաչափերից, բայց չեմ կարող ասել, որ այդ քայլերը պրոկատիվ են։ Դրանք ավելի շատ պասիվ են ու կարելի է տեղավորել մի բանաձևի մեջ, որը հետևյալ ձևակերպումն ունի․ «Եթե հրավիրեն, մենք կմասնակցենք»։ Առայժմ դրանով են բավարարվում, իսկ թե ինչքանով կկարողանան նպաստել, որպեսզի այդ նախաձեռնություններն ունենան նաև պրակտիկ հետևանքներ, դա արդեն կախված է լինելու, թե որքանով Հայաստանն առհասարակ կկարողանա վերականգնել գոնե այն կշիռը, որն ուներ մինչև պատերազմը։ Նկատի ունեմ՝  և՛ տարածաշրջանային և՛ միջազգային հարաբերություններում։ Առայժմ այդ  կշիռը հեռու է վերականգնումից  և բացի այդ միջազգային ասպարեզում երևալու պատրաստակամությունից, պետք է լինեն նաև լուրջ գործողություններ Հայաստանում տնտեսական,քաղաքական  և այլ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Առանց դրա մենք չենք կարող ունենալ, որ մեր դերն ու նշանակությունը որևէ բան կփոխի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում