Այսօր Եմենում ընտրվել է խորհուրդ, որը պետք է խաղաղ կերպով վերցնի իշխանությունը Ալի Աբդուլահ Սալեհից: Այդ մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Խաղաղ հեղափոխության ազգային խորհրդի կազմում ընտրվել է 143 մարդ: Նրանք ընտրվել են ընդդիմության տարբեր թևերի շուրջ 800 ներկայացուցչի կողմից: Խորհուրդն, իր հերթին, 20 հոգուց բաղկացած գործադիր մարմին կընտրի:
Խորհուրդը պատրաստվում է դիմել միջազգային հանրությանը` Եմենի միակ օրինական իշխանություն ճանաչվելու խնդրանքով: Իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ կազմակերպությունը, որ նպատակ է դրել տապալել գործող իշխանությանը «խաղաղ» կոչվել չի կարող: