ՍԴ-ն բավարարեց դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը, որով պահանջվում է ՍԴ-ին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ թեստավորման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանին վերաբերող ամբողջական տեղեկություններ։
Նշենք, որ ՍԴ-ն այժմ քննում է Առողջապահության նախարարի այդ հրամանի սահմանադրականության հարցը։ Համապատասխան դիմումը ՍԴ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։








































