Monday, 22 06 2026
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին

Երբ կկրակի Ֆրանսիայի կախած հրացանը. Բաքվի մտահոգությունը

Հայաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում այդ երկրի խորհրդարանականների հետ: Գրեթե զուգահեռ Ֆրանսիայում էր նաև Արցախի խորհրդարանի պատվիրակությունը, Արցախի ԱԺ նախագահի գլխավորությամբ:

Պատվիրակությունը ֆրանսիական խորհրդարանում հանդիպում էր ունեցել Արցախի հետ բարեկամական պատգամավորական խմբի անդամների հետ: Այդ հանդիպմանը չարախինդ հեգնանքով էր արձագանքել ադրբեջանական քարոզչամեքենան, ինչը հուշում է, որ չարախնդության տակ այդուհանդերձ մտահոգությունն է: Մտահոգվելու տեղ Բաքուն իհարկե ունի 44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանների երկու պալատները ընդունեցին Արցախի անկախության ճանաչմամբ բանաձև, այն էլ 1994  թվականի ստատուս-քվոյին վերադառնալու դիտարկումով: Ու թեև այդ բանաձևը ընդունելության չի արժանացել Ֆրանսիայի գործադիր իշխանության մոտ, այդուհանդերձ խոսքը ՄԱԿ ԱԽ անդամ հինգ մշական երկրներից մեկի, Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկի օրենսդիր կառույցի ընդունած բանաձևի մասին է, որը քաղաքական իմաստով «պատից կախված հրացան» է, և ինչպես կասեր դրամատուրգը՝ եթե առաջին արարում այն կախված է պատից, ապա հաջորդ արարում անպայման կկրակի:

Կրկնենք, խոսքը իհարկե քաղաքական հրացանի և քաղաքական կրակի մասին է, բայց դրանից իհարկե Ադրբեջանի տագնապն ու մտահոգությունը թերևս քիչ չէ: Ասել, թե Բաքուն խիստ մտահոգվում է ֆրանսիական ճանաչումից, թերևս կլինի չափազանցություն, որովհետև ինքնին միայն Ֆրանսիան չունի կովկասյան ռեգիոնում եղանակ փոխելու բավարար ռեսուրսային մանդատ: Ամբողջ հարցն այն է, որ դա կարող է տեղի ունենալ օրինակ Ռուսաստանի հետ գործակցված, իսկ Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնի վրա կենտրոնացած և այդ հարցում Ֆրանսիային «նեղացրած» ԱՄՆ կարող է «չխանգարել», հատկապես եթե դա կարող է օգնել ուկրաինական հարցում Ռուսաստանին որևէ համաձայնության դաշտ բերելուն: Ոչինչ միարժեք չէ անշուշտ, բայց, եթե միարժեք չէ ոչինչ, ապա կարող է տեղի ունենալ «ամեն ինչ»: Բոլորովին պատահական չէ, որ հայկական տարածքի հանդեպ ադրբեջանական հետպատերազմյան աննախադեպ գրոհը տեղի է ունենում հենց Ֆրանսիայում այդ երկրի և ՌԴ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների բանակցությունից հետո, երբ տեղի ունեցան նոյեմբերի 12-ին և շոշափեց լայն թեմաներ՝ Լիբիայից մինչև արցախյան հարց:

Խոսքն այն մասին չէ, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Արցախը գործադիր մակարդակում էլ, Ռուսաստանն էլ հետը: Խոսքն անշուշտ ավելի բարդ կոմբինացիայի հնարավորության մասին է, երբ Ֆրանսիայի կախ տված «քաղաքական հրացանը» կարող է անուղղակի գործիք դառնալ Արցախում ուղղակի ռազմական ներկայություն հաստատած Ռուսաստանի ձեռքին, Ադրբեջանի համար բարդացնելով մանևրի դաշտը, հատկապես Թուրքիայում Էրդողանի քաղաքական ճակատագրի անորոշությանն ընդառաջ: Պատահական չէ, որ Բաքուն Անկարայի հետ շտապում է Իրանի ուղղությամբ մերձեցման, իսկ Պուտինն Արցախի հարցը քննարկելով Մակրոնի հետ, հաջորդ օրը հեռախոսազրույց է ունենում Իրանի նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում