Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարեց Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մասին։ Դրանք առնչվում են անվտանգության խնդիրներին բնակչության պատրաստմանը, այդ թվում զինված ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Ազգային ժողովրդավարական բեւեռը իշխանություններից պահանջում է զինել Սյունիքի մարզի եւ վտանգված գոտու բնակչությանը։ Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխող ուժը, խորհրդարանը կազմող քաղաքական դաշինքներն ընդունակ չեն երկիրը արագ հանել շոկից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔԺԿ առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: