Monday, 15 06 2026
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին

Ինչո՞վ են փաստաբաններն ավելի լավը դատավորներից. Գևորգ Գյոզալյանը՝ վեթինգի մասին

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում փաստաբաններին վեթինգի ենթարկելու մեջ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ օրեր առաջ ունեցած ելույթում, տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։

«Եթե փաստաբանները վախենալու բան չունեն, թող ենթարկեն, թող սկսեն ինձանից, բացարձակ խնդիր չեմ տեսնում: Այս ժամանակներին համահունչ է, երբ հանցագործին բռնում են, ասում է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում։ Դուրս է գալիս, որ փաստաբաններին ինչ-որ մի բան են անում, նրանց անկախությանն է սպառնում: Ունենք բազմաթիվ փաստաբաններ կամ որոշ փաստաբաններ, որոնք ահռելի կարողությունն են կուտակել ինչ-որ ստվերային պայմանավորվածություններով»,-նշեց փաստաբանը` հավելելով, որ դա բացարձակ չի վնասի փաստաբանների անկախությանը:

Փաստաբանի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ դրա դեմ է պայքարել. «Երբ մենք գիշերները լուսացնում էինք հատորներ կարդալով, որոշ փաստաբաններ, առանց որևէ պրոֆեսիոնալիզմի, շատ կասկածելի պայմաններում դատեր էին հաղթում: Եվ այո՛, թող հետաքննվի, թող պարզվի, եթե կա նման բան, թող բացահայտվի: Բացահայտվի ստվերային կապը դատավորի հետ, բացահայտվի կոնկրետ, եթե փաստաբանը ահռելի կարողություն է կուտակել և չի կարողանում ողջամտորեն բացատրել, թե այդ կարողությունները ինչպես է նա ձեռք բերել, թող դա էլ բացահայտվի: Ինչո՞վ են փաստաբաններն ավելի լավը դատավորներից»:

Գևորգ Գյոզալյանն այս որոշումը չի կապում Փաստաբանների պալատի նախագահի վերջին ընտրությունների հետ:

«Փաստաբանների դպրոցի տնօրենը գնում դառնում է Փաստաբանների պալատի նախագահ, իսկ պալատի նախագահը դառնում է դպրոցի տնօրեն: Այսինքն, մենք մեր խնդիրները թողած մտածում ենք՝ իշխանությունները թիրախավորել են Փաստաբանների պալատը: Ես ինձ օտարացած եմ զգում այդ պալատից, ամբողջությամբ: Հայտնի քաղաքական զույգ կա, որ մեկը նախագահ է դառնում, մեկը վարչապետ, այսպես շարունակ իշխում են: Հիմա այդ նույն վիճակը Փաստաբանների պալատում է, թող պալատը նախ և առաջ սրա մասին մտածի»-ասաց նա:

Փաստաբանը կողմանկից է, որ Փաստաբանների պալատի մի քանի միավորում լինի, և ընտրություններից հետո սպասում է և հույս ունի, որ դա կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում