Հայաստանում նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017-ը`առողջացած, 7253-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20909 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 9660 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք, առողջացել է 2161 քաղաքացի, արձանագրվել է մահվան 41 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 299 020-ի: