Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Դաշնակցային ճգնաժամի հանգուցալուծման Հայաստանի ուղիները

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը նոյեմբերի 16-ին քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Կրեմլի հաղորդագրության, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Տեղեկատվության համաձայն, վարչապետն ու ՌԴ նախագահը պայմանավորվել են շարունակել թեմայի վերաբերյալ քննարկումները: Այդ հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքում լինելու է որոշակի աշխատանք, որի արդյունքն էլ իր հերթին լինելու է թերևս թեմայի շարունակության հիմքը: Ի՞նչ աշխատանքի մասին կարող է լինել խոսքը, ասելն իհարկե բարդ է:

Նկատենք, որ մինչ այդ եղավ տեղեկություն նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուի միջև հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Շոյգուն նշել է, որ կանի ամեն ինչ կրակի դադարեցման և իրավիճակի կայունացման հասնելու համար:

Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ տարածել է կցկտուր տեղեկություն, որ կապի մեջ են Երևանի և Բաքվի հետ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցողին հետևելու մասին է հայտարարել նաև ՀԱՊԿ-ը: Հայաստանի այսպես ասած դաշնակցային շրջանակի կամ բլոկի վարքագծի հանգամանքը բոլորովին նոր չէ և այստեղ թերևս չկա թե զարմանալիք, թե որևէ ակնկալիք: Իհարկե խոսքը բացարձակ ոչնչի մասին չէ, սակայն անկասկած է, որ Հայաստանը չունի դաշնակցային շրջանակ, որը համահունչ է Հայաստանի թե ընթացիկ, թե ռազմավարական սպառնալիքներին, ռիսկերին ու մարտահրավերներին:

Ամբողջ հարցն այն է, թե արդյոք կա այդպիսի պոտենցիալ որևէ այլ շրջանակ, որի հետ կամ որի ուղղությամբ Երևանը կարող է աշխատել: Այս հարցը Հայաստանում վաղուց վերածվել է ընդամենը «քաղաքական ճաշակի» հարցի, մինչդեռ այն քաղաքական բովանդակության լրջագույն հարց է, որը մասնակիորեն առաջին պլան է գալիս որևէ թեժ իրավիճակում, և հետո անցնում արդեն «թեթև ռեժիմի» ընթացիկ քաղաքական առօրյայում: Եվ այդ իմաստով, հետևելով նաև նոյոմբերի 16-ի թեժ և տագնապալի զարգացումներում հնչող հայ քաղաքական-քաղաքագիտական մտքի շոշափելի մասի բովանդակությանը, հերթական անգամ հնարավոր էր համոզվել, որ այդ միտքը Հայաստանում ավելի ընկեր է ճաշակին, քան բուն քաղաքականությանը:

Հայաստանի սահմաններին տիրող ծանր իրավիճակն ու ընթացող թեժ, այդ թվում ցավագին զոհերի պատճառ դարձած մարտերի ֆոնին Հայաստանում քաղաքական և քաղաքականամերձ շրջանակների մի զգալի մաս զբաղված էր կամ ներքին քաղաքական կամ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու պատեհ առիթն օգտագործելով, տպավորություն ստեղծելով, որ կան մարդիկ, որոնք սպասում են այդպիսի մի վիճակի իրենք ներքին քաղաքական պահանջմունքները բավարարելու համար, և կան մարդիկ ու շրջանակներ, որոնք սպասում են այդպիսի մի թեժ իրավիճակի՝ իրենց արտաքին քաղաքական պահանջմունքները բավարարելու համար: Մտածել, թե այդ իրավիճակը փոփոխության է ենթարկվելու տեսանելի ապագայում, թերևս ինքնախաբեություն է: Մինչդեռ խոսքը Հայաստանի համար լրջագույն խնդրի մասին է, որովհետև պետության դիմադրունակությունը հարվածի տակ է հայտնվում քաղաքական բովանդակությունից զրկվելուց հետո, այդ բովանդակությունը պարզապես ճաշակով, և ճաշակից բխող իռացիոնալ սպասումների ալիքներով լցվելուց հետո: Թվում է, թե սահմանային սպառնալիքների այս թեժ շրջանում այդ հարցերը էական չեն, սակայն հենց այդ «ոչ էական» թվացող հարցերի առումով տարիների և արդեն տասնամյակների շարունակվող բացն է, որ մեզ բերել է և կանգնեցրել այդ թեժ փուլերի արատավոր շրջանի առաջ, ելքի բավականին մշուշոտ հեռանկարով:

Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ պետք է ունենալ սպառազինության սեփական արտադրություն, զարկ տալ ռազմարդյունաբերությանը: Դա եղել է թե ապրիլյան պատերազմին, և թե առավել ևս 44-օրյա պատերազմին հաջորդած գլխավոր եզրակացություններից մեկը: Ոչ պակաս կարևոր եզրակացությունը պետք է լինի այն, որ Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է արտադրել որքան հնարավոր է շատ ոչ միայն սեփական սպառազինություն, այլ արտադրել որքան հնարավոր է շատ սեփական քաղաքական միտք ու բովանդակություն: Հայաստանն այդտեղ պետք է փնտրի «դաշնակցային ճգնաժամի» հանգուցալուծման խորքային ուղիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում