Դաղստանի անվտանգության ծառայության աշխատակիցները Խասավյուրտում վնասազերծել են 100 կիլոգրամանոց հզոր ռումբ:
Այս մասին հաղորդում են տեղի անվտանգության դաշնային ծառայության մամլո ծառայությունից: Ռումբը հայտնաբերվել է «Վազ-2106» մեքենայի մեջ՝ շուկայի մերձակայքում:











































