ՀՀԿ-ական պատգամավոր, իշխանական պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը և բանակցային գործընթացը որակեց «կառուցողական»:
Մինասյանը նշեց, որ հենց այդ կառուցողական ոգին է, որ թույլ է տալիս բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ բարդությունների առկայության պայմաններում առաջ տանել այդ ծանր գործընթացը:
Հարցին, թե հաշվի առնելով այն լոյալությունը, որը կա ՀԱԿ-ի և իշխանության միջև, կարելի՞ է ասել, որ նրանց միջև կա նախընտրական պայմանավորվածություն, ինչի մասին խոսում է նաև խորհրդարանական ընդդիմությունը, Մինասյանը պատասխանեց. «Դուք ի՞նչ եք հասկանում «լոյալություն» ասելով, պարզ է, որ մենք գտնվում ենք քաղաքական գործընթացի մեջ, և քաղաքական գործընթացը ենթադրում է որոշակի վարքականոնի պահպանում»:









































