Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

2,200,000 դրամի հայց ընդդեմ Լևոն Բարսեղյանի

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը «Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման և պատճառված վնասի վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի:

Արման Ավետիսյանը հայցը ներկայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 4-ին, դատարանը որոշել է գործն ընդունել վարույթ: Հայցվորը երեք պահանջ է առաջ քաշել. պարտավորեցնել Լևոն Բարսեղյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արման Ավետիսյանից, www.asparez.am կայքում հրապարակել դատարանի վճիռը` նշումով «ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է ԺԱԱ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին ներողություն խնդրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանից զրպարտության և վիրավորանքի համար:…», և հօգուտ Ա.Ավետիսյանի Լ.Բարսեղյանից բռնագանձել 2 մլն դրամ (500.000 դրամը` վիրավորանքի և 1.500.000 դրամը` զրպարտության համար), բացի այդ պահանջում է փոխհատուցել հայցվորի իրավունքների պաշտպանության համար արված ծախսը` 200.000 դրամ («Բեկկարիա» ՍՊԸ, Անի Խլղաթյան):

Հայցում Ա.Ավետիսյանի ներկայացուցիչը մեջբերել է www.asparez.am կայքում 2011 թվի հունիսին հրապարակված մի քանի հոդվածներ («Կան բաներ, որ չեն ներվում», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», ««Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու»), որոնցում տեղ գտած մի քանի մտքերը համարում է վիրավորական և զրպարտչական` Արման Ավետիսյանի հասցեին (տեսեք այս հաղորդագրությանը կից հայցն ամբողջությամբ):

Ավելի վաղ` այդ հոդվածների հրապարակելուց հետո` 2011 թվի հունիսի 23-ին Ա.Ավետիսյանը դիմել էր կայքի խմբագիր Լևոն Բարսեղյանին, գրավոր ներկայացնելով իր նկատառումները նույն հոդվածների նույն դրվագների մասին, նամակը հունիսի 27-ին ստանալով, Լ.Բարսեղյանը զանգել էր Ա.Ավետիսյանին և տեղեկացրել, որ կայքը պատրաստ է հրապարակել այն ամենը, ինչ Ա.Ավետիսյանը կկամենա` հերքման կամ պատասխանի ցանկացած տեքստ առանց խմբագրման, և բացատրել էր, որ դա ակումբի սկզբունքն է: Հարցրել էր Ա.Ավետիսյանին, թե կա՞ արդյոք որևէ այլ տեքստ, որ կկամենար Ա.Ավետիսյանը որպես պատասխան կամ հերքում հրապարակել, քան այն, ինչ ուղարկել է նամակով իրեն հունիսի 23-ին, թե՞ ուզում է հարցերը պարզել դատարանում, ինչպես գրել է նամակում: Վերջինս պատասխանել է, թե բավական է իր ուղարկած այդ տեքստի հրապարակումը: Լ.Բարսեղյանը հարցրել էր, թե կարո՞ղ է արդյոք Ա.Ավետիսյանը ուղարկել նամակի էլեկտրոնային տարբերակը (որպեսզի այն համակարգչով ամբողջությամբ չշարվի նորից), Ավետիսյանը պատասխանել է, թե կուղարկի: 2 օր սպասելով նամակի էլեկտրոնային տարբերակին և չստանալով այն, ակումբը արտագրեց ամբողջ նամակը և հունիսի 30-ին հրապարակեց իր կայքում: և դրանից 35 օր անց միայն, Արման Ավետիսյանը, փաստորեն չբավարարվելով պատասխանի հրապարակմամբ, որոշել է դատարանում պարզել հարցերը:

Լ.Բարսեղյանը, մեկնաբանելով այս ամենը, դժվարացավ կռահել Ա.Ավետիսյանի տևական մտածմունքի պատճառը, մանավանդ, հայցվորը հայցի տեքստի մեծ մասը փաստորեն շարադրված ունեցել էր դեռևս հունիսի 23-ին: Ըստ Լևոն Բարսեղյանի, հայցվորը, իր հայցում բերված մեկնաբանություններով և պահանջներով ոտնձգում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ Սահմանադրությունը` իր կարծիք ունենալու իրավունքը. իր «Կան բաներ, որ չեն ներվում» հոդվածից և ակումբի «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով» հայտարարության պարունակության փաստական շարադրանքից զատված մեկնաբանություններն ու կարծիքները ներկայացնում է որպես իր արժանապատվությունը վիրավորող և իրեն զրպարտող տեղեկություններ: Այս հայցը, ըստ Լ.Բարսեղյանի, ամենևին անսպասելի չէր լրագրողների և ԶԼՄ-ների դեմ օլիգարխաց ու իշխանավորաց համանման մոտ երկու տասնյակ «օրինակելի» հայցերից հետո:

Ակումբը պատրաստ է պատշաճ պատասխաններ տալ անհիմն հայցապահանջներին, վիրավորված Արման Ավետիսյանին և նրա ներկայացուցիչներին:

Դատավոր Ա.Խաչատրյանը օգոստոսի 12-ին որոշել է նախնական դատական նիստ նշանակել սեպտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին` թիվ 3 դահլիճում: Լևոն Բարսեղյանը դատարանից հայցի օրինակն ու նիստի ծանուցումը ստացել է օգոստոսի 16-ին և երկշաբաթյա ժամկետում կներկայացնի իր պատասխանը հայցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում