Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Քանի որ Մինսկի խմբի գործունեությունը վերսկսվել է, կարելի է ենթադրել, որ մեր խնդրի լուծումը կրկին համաշխարհային քաղաքականության օրակարգում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քննարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների ընթացքը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, որ նկատվում է Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացում։ Հույս կա՞, որ այն լիարժեքորեն կվերսկսի իր աշխատանքը։

Ես շատ դրական եմ վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսմանը։ Ինչպես հիշում եք, ես միակն էի, ով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից անմիջապես հետո նշեց, որ այս հայտարարությունն ընդամենը թղթի կտոր է և որևէ առնչություն չունի միջազգային իրավունքի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ. այն պետք է լուծվի միջկառավարական ​​ինստիտուտի, օրինակ՝ ԵԱՀԿ-ի և դրա շրջանակներում հատուկ ստեղծված ինստիտուտի շրջանակներում, որը կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Իսկ այն, որ Մինսկի խումբը, ավելի կոնկրետ՝ նրա համանախագահությունը ակտիվացրել է իր գործունեությունը, ևս մեկ անգամ հաստատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ հեռու է կարգավորվելուց, և համանախագահության  գործառույթները պետք է լինեն միջազգային երաշխիքների ներքո ԼՂՀ քաղաքացիների անվտանգության ապահովումը և վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հակամարտության բոլոր խաղացողների համար։

-ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս կարևորել է Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը, սակայն շեշտել է, որ  խումբը պետք է աշխատանք իրականացնի հումանիտար հարցերի շուրջ։ Արդյոք Մինսկի խումբը կոչված է հումանիտար հարցերի կարգավորման համար։

-Մարիա Զախարովան չի կարող չողջունել միջազգային միջկառավարական ինստիտուտի աշխատանքի սկիզբը, որի գործառույթներն են ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը։ Հակառակ դեպքում Ռուսաստանը պարզապես դեմ կլիներ միջազգային իրավունքին։ Սակայն Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտող նրա հետագա խոսքերը կատարյալ անհեթեթություն են։ Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին քաղաքական հակամարտություն է, ոչ թե հումանիտար, և այն պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Եվ այդ հարցով հիմնականում զբաղվելու է Մինսկի խումբը, քանի որ ղարաբաղյան հիմնախնդիրն ու դրա լուծումը միջազգային հանրության առաջնահերթության ցանկում են։ Քանի որ Մինսկի խմբի գործունեությունը վերսկսվել է, կարելի է ենթադրել, որ մեր խնդրի լուծումը կրկին համաշխարհային քաղաքականության օրակարգում է։

-Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Մինսկի խումբը ձեռնամուխ կլինի նաև կարգավիճակի վերջնական հստակեցմանը։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության մեջ անշուշտ կարգավիճակի հարցը լինելու է գլխավորը։ Իսկ հակամարտության արդյունքում առաջացած հումանիտար խնդիրների լուծման համար կան բազմաթիվ միջազգային այլ կառույցներ, որոնք զբաղվում են նման հարցերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում