Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՌԴ-ն արդյունավետ խաղաղարար առաքելություն չի իրականացնում, պետք է դիտարկենք մյուս համանախագահող երկրներին ներգրավելու հարցը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես տեղեկացրել է  ՀՀ ԱԳՆ-ն, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը:

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ օրեր առաջ խաղաղարար զինվորի ներկայությամբ գնդակահարվեց գյուղացին, որն իր հողում աշխատանք էր իրականացնում։ Դրան հետևեց Ռուսաստանի անատամ արձագանքը․«Շուշիիում էլ խաղաղ բնակիչների  նկատմամբ  գործողության կրկնությունը  ցույց է տալիս, որ սա հենց ռուսական անատամ արձագանքի հետևանք է։Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր ստանձնած պարտավորությունները որպես միջնորդ ոչ միայն գերիների վերադարձի մասով չի կարողանում հստակորեն ապահովել, այլև չի կարողանում նաև խաղաղարար առաքելությունը պատշաճ ձևով իրականացնել, որովհետև թիրախավորվում են ոչ թե զինված մարդիկ, այլ  խաղաղ բնակիչները»։

Օրդուխանյանի դիտարկմամբ՝  եթե դա անհանգստացներ Ռուսաստանին, ապա իրենք կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեին․ «Բայց ինչպես է ստացվում, որ այն զոնան, որն իրենց խաղաղապահ վերահսկողության ներքո է  թիրախի տակ է հայտնվում։ Ինչպես է ստացվում, որ ռուս խաղաղապահների նկատմամբ թեկուզ պատահականորեն որևէ կրակոց չի եղել, վիրավորներ չեն եղել։ Իսկ ովքեր որ թիրախավորվել ու զոհվել են, եղել են բացառապես ազգությամբ հայեր։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արցախյան խնդիրն էթնիկ խնդիր է, իսկ էթնիկ խնդիրները շատ դժվար են լուծվում։ Շատ դժվար է էթնիկ կոնֆլիկտների պարագայում գալ խաղաղության։ Այստեղ ես կարծում եմ մեկ ելք կա՝ այդ կոնֆլիկտը զսպել է պետք, հարաբերական խաղաղությունը էթնիկ կոնֆլիկտը զսպելու ճանապարհով է լինում։ Ըստ էության՝ Ռուսաստանը որպես միջնորդ չի կարողանում այդ զսպիչ ֆունկցիան կատարել։ մենք այս ամենից պետք է հետևություններ անենք ու հասկանանք, որ եթե մի սուբյեկտի ուժերի շրջանակում չէ, կամ այդ սուբյեկտն ի զորու չէ այդ ամենն ապահովել, ապա մենք պետք է դիտարկենք նաև այլ սուբյեկտների հնարավորությունները»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանն է, որ խաղաղարար առաքելությամբ հաստատվել է  Արցախում ու չի կարողանում լիարժեքորեն  իր գործառույթն իրականացնել․ «Արդյոք սա մտածելու տեղիք չի տալիս, որ կոնֆլիկտի այդ զոնայում տեղակայվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս երկրների խաղաղարարներ։ Կարծում եմ, որ դիվանագիտական հարթություններում սա այսուհետ պետք է քննարկումների հարց դառնա, որովհետև մենք  մեկ տարվա ընթացքում խաղարար առաքելության փորձ ունեցանք ու տեսնում ենք, որ դա արդյունավետ փորձ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ երեք սուբյեկտներն էլ ունեն հավասար իրավունքներ, հետևապես պետք է դիտարկել մյուս սուբյեկտների խաղաղարար առաքելության  մեջ ներգրավման հարցը։ Սրանք բանակցությունների թեմա կարող են դառնալ»։

Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի այս ամենին Ռուսաստանը, եթե այլևս մենաշնորհ չունենա այդ հարցում, Էմիլ Օրդուխանյանը պատասխանեց․ «Վերջին հաշվով կան փաստարկներ՝ իր վերահսկողության գոտում խաղաղ մարդիկ են գնդակահարվում։ Հիմա ի՞նչ պետք է ասի, պետք է ասի՝ ես լա՞վ եմ իրականացնում իմ առաքելությունն ու այլ սուբյեկտներ պետք չե՞ն։ Եթե լավ է իրականացնում այդ խնդիրները չէին առաջանա։ Մենք ունենք բազմաթիվ փաստարկներ ու սա բխում է նաև արցախահայության անվտանգության երաշխիքները ընդլայնելու շահերից։ Կարո՞ղ է արցախահայությունը դեմ լինի, որ իր անվտանգությունն ապահովեն Մինսկի խմբի համանախագահության մյուս ներկայացուցիչները ևս։ Ես գիտեմ, որ այնպիսի բան եմ ասում, որ շատերին կարող է դուր չգալ, բայց եթե մենք նայենք՝ ինչ-որ մեկին դա դուր կգա, թե ոչ, ապա պետք է դիտարկենք, որ մեզ համար որպես առաջնահերթություն պետք է լինի մեր ազգաբնակչության ու հայության կյանքի իրավունքի պաշտպանությունը»։

Դիտարկմանը, թե արդյոք Մինսկի խմբի մյուս համանախագահներն ունեն ցանկություն խաղաղարար առաքելություն իրականացնել, որովհետև տպավորություն է, որ նրանք ոչ գրավոր, բայց համաձայնություն են տվել, որ դա անեն ռուս խաղաղապահ ուժերը, քաղաքագետը պատասխանեց․ «Քանի դեռ  չկա պրոցես, մենք չենք կարող պնդել՝ նրանք համաձայն են, թե ոչ։ Թող առաջանա պրոցես, մերոնք դիմեն՝ եթե կհրաժարվեն, մենք էլ կարձանագրենք այդ  փաստը։ Բայց եթե մենք որևէ բան չենք նախաձեռնել, կանխակալ ձևով ասել, որ նրանք դեմ կլինեն կամ չեն ուզի՝ սխալ կլինի։ Թող նախաձեռնեն, եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ կլինեն, մենք էլ կիմանանք, որ իրենց դիրքորոշումը Ռուսաստանի խաղաղարար առաքելության հարցում համաձայնեցված է ու իրենք որևէ առարկություն չունեն։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ գոնե դիտորդական առաքելություն իրականացնելու մասին խոսակցություններ նախկինում կային»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում