Օգոստոսի 18-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստում՝ Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին 2011 թվականի ինն ամսվա համար կհատկացվի 41 մլն 553 հազար դրամ գումար:
Գումարը կտրամադրվի Հայաuտանի Հանրապետության կառավարության՝ 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված պահուuտային ֆոնդի հաշվին:
Համապատասխան մարմինների վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխությունների հետևանքով 2011 թվականի 3-րդ եռամսյակում զգալիորեն ավելացել է Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների թիվը:
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի՝ 3, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ 4, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա-կազմի՝ 83, ՀՀ տարածքային կառավարման նախարա-րության աշխատակազմի 6 քաղաքացիական ծառայող:







































